Ճապոնիայում ապրիլի 23-ին 82 տարեկանում վախճանվել է «Sony»-ի նախկին նախագահ Նորիո Օգան, ով նաեւ մեծ ներդրում է ունեցել խտասկավառակների տարածման գործում:
Օգան ճապոնական հայտնի ընկերության նախագահն էր 1982-1995թթ.: Ավելի ուշ նա հեռացավ ակտիվ ղեկավարությունից եւ ընկերությունում զբաղեցնում էր ներկայացուցչական պաշտոն:
Հիմնականում հենց Օգայի ջանքերի շնորհիվ էր, որ լայն կիրառություն գտավ խտասկավառակը` CD-ին: Բացի այդ, նրա ղեկավարության տարիներին «Sony» ընկերությունը էլեկտրոնային տեխնիկա արտադրողից վերածվեց նաեւ երաժշտության, կինոյի, համակարգչային խաղերի ոլորտում գործող կորպորացիայի:
Հայտնի է նաեւ, որ Օգան է մտածել «Sony» լոգոտիպը: Ընկերությունում աշխատելուն զուգահեռ նա միաժամանակ զբաղվում էր դասական երաժշտությամբ:
|