Mozilla Foundation ընկերությունը պաշտոնապես հայտնել է ֆիրմային Firefox բրաուզերի 5-րդ վարկածի թողարկման մասին: Նշենք, որ այդ բրաուզերն աշխարհում իր պոպուլյարությամբ երկրորդ տեղում է, զիջելով միայն Internet Explorer-ին:
Թեեւ Firefox 5 դեբյուտը տեղի է ունեցել նախորդ վարկածի թողարկումից ընդամենը 3 ամիս անց, սակայն նոր վարկածում ավելի քան 1000 տարբեր կատարելագործումներ կան, որոնք կոչված են մեծացնել արագությունն ու անվտանգությունը եւ այն դարձնել ավելի հարմար, գրում է Ferra.ru-ն:
Մշակման է ենթարկվել նաեւ Android-ի համար նախատեսված Firefox-ի վարկածը: Մասնավորապես, վերացվել են որոշակի բարդություններ, որոնք կապված են բրաուզերի իտալերենով, ռուսերենով ու ֆրանսերենով լոկալացման հետ: