Ինտերնետի զարգացմամբ, եթե համեմատենք Հայաստանին հարեւան երկրների հետ՝ ապա մենք գտնվում ենք բուրգի վերեւի մասում, մյուսները՝ ներքեւի։ Այս մասին ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ մեկնաբանելով ինտերնետ-շուկայում վերջին զարգացումները։
Ռ. Յիրիկյանի խոսքով՝ Թուրքիան վերջերս է սկսել երրորդ սերունդը շահագործել, մեզ մոտ այն գրեթե ամբողջական տեսք ունի։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին։ Ըստ Յիրիկյանի՝ մենք առաջատար ենք նույնիսկ ԱՊՀ ողջ տարածաշրջանի համեմատ։ Ասվածը վերաբերում է ինտերնետի եւ սակագներին, եւ արագությանը, որոնք վերջին 2 տարում խիստ դրական փոփոխության են ենթարկվել։ «Դաշտում խաղացողները շարունակաբար աշխատում են ենթակառուցվածքները զարգացնել։ Սահմանի վրա մեծացել է ներմուծվող ինտերնետի թողունակությունը»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը։
Հարցին, թե արդյոք ՎիվաՍել-ը չի՞ պատրաստվում արտաքին կապուղի ձեռք բերել, Ռ. Յիրիկյանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ դա իրենց ռազմավարական պլանի մի մասն է:
|