LiveJournal-ի օգտվողները պատրաստվում են ակցիաներ անցկացնել ի պաշտպանություն բլոգհոսինգի, որը վերջին մի քանի օրերին ենթարկվում է DDoS-հարձակումների, գրում է «Ինտերֆաքսը»:
«Կենդանի մատյանի» սեփականատեր SUP Fabric ընկերության մոսկովյան գրասենյակի մոտ հավաքվելու կոչերն ուղարկվում են Twitter միկրոբլոգերի ցանցի միջոցով:
Նշենք, որ Livejorurnal-ի վրա առաջին հարձակումը տեղի էր ունեցել մարտի 30-ին, եւ ծառայությունը մի քանի ժամ չէր աշխատել: Հարձակումները կրկնվել էին նաեւ ապրիլի 4-ին եւ 6-ին:
|