Բավարական կառավարության անձնական տվյալների պաշտպանության հարցերով լիազոր ներկայացուցիչ Թոմաս Կրանիգը Apple կոնցեռնից պահանջել է մինչեւ մայիսը 10-ը պարզաբանումներ ներկայացնել iPhone-ի եւ iPad-ի սեփականատերերի տվյալների «տեղաշարժերի» վերաբերյալ:
«Նույնիսկ խոշոր կոնցեռնը, որը Գերմանիայում բիզնես է իրականացնում, պետք է հավատարիմ լինի գերմանական օրենքներին», - հայտարարել է Կրանիգը, գրում է Gazeta.ru-ն:
Եթե Apple-ը չարձագանքի, ստիպված կլինի վճարել մինչեւ 300 հազար եվրո տուգանք:
Ավելի վաղ տեղեկատվություն կար այն մասին, թե iPhone եւ Android հեռախոսները իրենց գտնվելու վայրի մասին պարբերաբար տվյալներ են փոխանցում Apple-ին եւ Google-ին: Նշվում էր, թե իբր Google-ն ու Apple-ը տեղեկություններ են հավաքում սմարթֆոների տերերի տեղաշարժի վերաբերյալ, որպեսզի դուրս գան օգտվողների տեղայնացումը որոշելու վրա հիմնված ծառայությունների շուկա: Ներկայումս այդ շուկայի ծավալը 2,9 մլրդ դոլար է, սակայն տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ աճել:
|