Նոր տեխնոլոգիաների շուկաների ուսումնասիրմամբ զբաղվող Gartner ընկերությունը հրապարակել է պլանշետների շուկայի զարգացման՝ մինչեւ 2015 թվականի իր կանխատեսումները:
Gartner-ը ենթադրում է, որ Apple-ը կպահպանի առաջատարի դիրքերը՝ չնայած iPad-ի վաճառքի մասնաբաժինը կնվազի:
2010-ին աշխարհում վաճառվել է 17,6 մլն համակարգիչ-պլանշետ. iPad-ին բաժին է հասել 83,9 տոկոսը։ 2011-ին կվաճառվի 69,7 մլն պլանշետ, որից iPad՝ 68,7 տոկոս։ 2012 թվականին կվաճառվի 108,2 մլն պլանշետ, որից iPad՝ 63,5 տոկոս։ 2015 թվականին կվաճառվի 290 մլն պլանշետ, որից iPad՝ ընդամենը 47 տոկոս, հայտնում է MIGnews.com-ը:
Ընկերությունը շուկայական բաժնեմասի մշտական աճ է նախատեսում Android օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար՝ 14,2 տոկոսից մինչեւ 38,6 տոկոս 2015-ի համար:
Նախատեսվում է, որ 2015 թվականին շուկայի 10 տոկոսը կպատկանի RIM-ին՝ Blackberry-ի արտադրողին։ RIM-ի առաջին պլանշետի՝ PlayBook-ի շնորհանդեսը նախանշված է ապրիլի 19-ին:
|