Հունվարի 15-ից Հայաստանում կանցկացվի թռչող ռոբոտներ ստեղծելու հատուկ դասընթացներ: Դասընթացները կանցկացվեն Հայասատանի պետական ճարտարագիտական համալսարանում եւ կլինեն անվճար: Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Արմռոբոտիքս» մրցույթի մենեջեր Մարիամ Նահապետյանը: Նրա խոսքով՝ դասընթացների նպատակն է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդներին սովորեցնել ռոբոտներ պատրաստել:
«Նրանք, ովքեր հետաքրքրված են ռոբոտաշինությամբ եւ երբեւէ մասնակցել են Հայաստանում անցկացվող ռոբոտներին նվիրված մրցույթներին, կարող են մասնակցել այս դասընթացներին, իսկ ովքեր փորձ չունեն, ռոբոտների պատրաստման գործընթացում պետք է համապատասխան թեսթ հանձնեն այս դասընթացներին մասնակցելու համար»,- ասաց Մ. Նահապետյանը:
Նրա խոսքով՝ դասընթացները կվարեն հայ փորձառու ավիամոդելավորողներ:
«Այս դասընթացները մեզ հնարավորություն կտան նախ սովորեցնել թռչող ռոբոտներ պատրաստել, իսկ հետո արդեն անցկացնել անօդաչու թռչող սարքեր պատրաստողների մրցույթ»,- ասաց Մ. Նահապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ դասընթացները կտեւեն չորս ամիս, որից հետո արդեն դասընթացը ավարտողները կտիրապետեն թռչող ռոբոտներ պատրաստելու բոլոր հմտություններին եւ կկարողնան իրենք պատրաստել դրանք:
Նշենք, որ 2012 թ. Հայաստանում նախատեսվում է անցկացնել անօդաչու թռչող սարքերի մրցույթ: