Դեկտեմբերի 14-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հեռահաղորդակցության միջազգային միության` ԱՊՀ անդամ երկրների համար «Նոր տեխնոլոգիաները եւ նրանց ազդեցությունը կարգավորման վրա» թեմայով եռօրյա սեմինարը:
Ինչպես տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարարության անունից բացման խոսքով հանդես է եկել փոխնախարար Վալտեր Մարությանը եւ նշել, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ազատականացումը վերջին հինգ տարիների ընթացքում բերել է ոչ միայն կապի ծառայությունների գների նվազեցման, այլ աննախադեպ ազդակ է հանդիսացել նոր տեղնոլոգիական լուծումների ներդրմանը:
Մասնավորապես, 2009թ.-ին բջջային կապի ծառայություններ մատուցող բոլոր երեք օպերատորների կողմից շահագործվել է 3-րդ սերնդի բջջային կապը, որը հնարավորություն է տվել ապահովելու մեկ վայրկյանում մի քանի մ/բիտ մուտքի արագություն եւ այսօր անլար մուտքը լարայինի ռեալ մրցակիցն է: Իսկ այս տարի ցանցին միանում է արդեն 4-րդ սերնդի բջջային կապը, որն ավելի կսրի
...
Կարդալ ամբողջը »