Microsoft-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրուսի («տրոյան» կատեգորիայի) առկայության դեպքում համակարգչի էկրանին հայտնվում է Blue screen of death (BSOD) գրությունը, որից հետո համակարգիչը վերբեռնվում է արդեն վարակված: Դրանից հետո համակարգիչն արդեն ամբողջությամբ չարագործների հսկողության տակ է անցնում:
Ինչպես գրում է rg.ru-ն, ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է բոտնետի մասին, որը հաճախ է օգտագործվում սպամ ուղարկելու համար:
Ներկայումս Microsoft-ի մասնագետները ուսումնասիրում են նոր վիրուսը եւ փորձում գտնել այն վնասազերծելու միջոցը, գրում է «Փրայմ նյուսը»: