Հայաստանում դպրոցների ինտերնետային ցանցին ներկայումս միացած են 944 դպրոցներ՝ երկրի բոլոր մարզերից։ Այս մասին ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանը։ Նրա խոսքով՝ արդեն մրցույթ է հայտարարվելեւս 450 դպրոցների համար, դրանց ցանցին միացման աշխատանքները կսկսեն այս տարի։
«2012թ.-ին մենք կունենանք ցանցին միացած եւս 450 դպրոց։ Այսինքն` հայաստանյան գրեթե բոլոր դպրոցները միացած կլինեն ցանցին»,- ասաց Ա. Կուլախսզյանը։
Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Հայկ Մաղաքյանի տեղեկացմամբ՝ 450 դպրոցների ինտերնետային ցանցին միացման համար հատկացվելու է մոտ 1,8 մլն դոլար, որը ներառում է վարկային եւ պետական միջոցները։
Նշենք, որ Հայաստանում «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանց» ծրագիրը մեկնարկել է 2003թ.-ից։
|