«Վերջին տարում պետական մարմինների տեղեկատվական կայքերի վրա հարձակումները կտրուկ նվազել են, ինչը խոսում է Հայաստանում տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացման մասին»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ երկրի ներսում ուժեղացվել է կիբերհանցագործությունների դեմ քրեական- վարչական պատասխանատվությունը, դեռեւս 1.5 տարի առաջ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել է տեղեկատվական անվտանգության մասին Հայաստանի հայեցակարգը:
Ա. Բաղդասարյանը նշեց նաեւ, որ իր գլխավորությամբ գործում է տեղեկատվական անվտանգության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ԱԽ-ի կազմում ստեղծվել է հատուկ միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ըստ նրա, կիբերհանցագործությունների դեմ պայքարում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է նաեւ Հավաքական Անվտանգության պայմանագրի շրջանակներում:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքով՝ կիբեռանվտանգության խնդիրները մտահոգում են շատերին, դա բերում է ապակայունության, եւ պետությունները պետք է համագործակցեն դրա դեմ պայքարելու համար։