Facebook սոցիալական ցանցը մինչեւ տարեվերջ կգործարկի դեմքերի ճանաչման համակարգը: Այդ մասին ընկերության բլոգում հայտնել է ցանցի աշխատակից Ջասթին Միթչելը: Այժմ Facebook-ի օգտատերերը լուսանկարներում ընկերներին նշում են` լրացուցիչ գործողություն կատարելով: Համակարգի գործարկումից հետո այդ գործընթացն ինքնաբերաբար կլինի:
Նոր լուսանկար ներմուծելուց հետո համակարգն ինքնուրույն նոր դեմքերը կհամեմատի ցանցում առկա բոլոր լուսանկարների հետ եւ կնշի մարդկանց: Սակայն յուրաքանչյուր օգտատեր կարող է փակել այդ ֆունկցիան:
Սկզբնական փուլում այն ակտիվ կլինի միայն ԱՄՆ-ում: Սոցիալական ցանցը հայտնում է նաեւ, որ ամեն օր Facebook-ում ներբեռնվում է 100 միլիոն լուսանկար: