Աշխարհում ամենահայտնի սոցիալական ցանցը` Facebook-ը նախատեսում է ապրիլի 26-ից գործարկել զեղչերի ծառայություն` Facebook Deals անվանումով, որը կմրցակցի Groupon եւ LivingSocial ծառայությունների հետ:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, սկզբում ծառայությունը կգործի թեստային ռեժիմով` ԱՄՆ 5 քաղաքներում (Ատլանտա, Օսթին, Դալլաս, Սան-Դիեգո եւ Սան-Ֆրանցիսկո):
Facebook Deals-ն օգտագործողներին կառաջարկի զեղչեր տարբեր միջոցառումների եւ այցելությունների համար:
|