Հայաստանը գրավել է գլխավոր պատվավոր մրցանակը մարտի 22-25-ը Մոսկվայում տեղի ունեցած «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող ութերորդ «Եվրոպական Նորարար ուսուցիչներ» ֆորումի ժամանակ:
Նարինե Բաղդասարյանը, Վանաձոր քաղաքի «Էվիրկա» հատուկ դպրոցի ուսուցչուհին, Եվրոպական Նորարար ուսուցիչներ ֆորումում իր «Բլոգը, որպես կրթական միջավայր եւ գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով «Նորարարությունը մարտահրավերների համատեքստում» անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակի եւ մյուս հաղթող ուսուցիչների հետ հնարավորություն է ստացել մասնակցելու համաշխարհային Նորարար ուսուցիչներ ֆորումին, որը տեղի կունենա ԱՄՆ, Վաշինգտոն նահանգում 2011թ. նոյեմբեր ամսին:
Ֆորումին, մասնակցում էին ավելի քան 300 նորարար ուսուցիչներ եւ դպրոցի տնօրեններ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ եւ այլ կրթական ոլորտի մասնագետներ 40 եվրոպական երկրներից:
Ֆորումի ընթացքում ուսուցիչները ներկայացրել էին իրենց կողմից մշակված նորարար տեխնոլոգիաների կիրառման փորձը դասավանդման պրոցեսում, որի նպատակն է ուսուցման եւ դասավանդման մակարդակը բարձրացնելու եւ ստեղծագործական ու արդյունավետ միջոցների կիրառմամբ կրթությունը հանրամատչելի, դյուրամարս դարձնելու համար:
Ներկայացված ութսուն նախագծերից միջազգային ժյուրին, որ բաղկացած էր կրթական ոլորտի փորձագետներից, առանձնացրեց վեց նախագիծ` սահմանելով գլխավոր մրցանակ:
Հավելենք, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպական Նորարար ուսուցիչներ 2011 ֆորումին մասնակցած հայ ուսուցիչները «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան երկրորդ ֆորում»-ի գլխավոր մրցանակակիրներն էին, որն ացնկացվել էր 2010թ դեկտեմբերի 16-ին Մայքրոսոֆթ ընկերության կողմից, Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ: Գլխավոր մրցանակակիր 3 ուսուցիչները՝ Անահիտ Բաղդասարյան, Վանաձորի թիվ 24 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին, իր «Տեղեկույթի ներկայացման ակնառու եղանակաները» նախագծով, Գեղամ Սիմոնյան, Անանանիա Շիրակացի ճեմարանի ֆիզիկայի ուսուցիչը, իր «Ֆիզիկայի տեսախնդիրների ժողովածու մուլտֆիլմների թեմաներով»նախագծով եւ Նարինե Բաղդասարյանը, Վանաձորի Էվրիկա հատուկ դպորցի ինֆորմատիկայի ուսուցչուհին, իր«Բլոգը, որպես կրթական միջավայր եւ գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով, ներկայացել են Եվրոպական «Նորարար ուսուցիչներ 2011» ֆորումին, որը տեղի է ունեցել Մոսկվայում, 2011 թ.-ի, մարտի 22-25-ին:
|