Ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ բաժնի` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած միջացառմանը կմասնակցեն համապատասխան պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մասնակիցները կքննարկեն կիբերանվտանգության համապարփակ ուժեղացման ուղիները, համացանցի ահաբեկչական նպատակներով օգտագործման, կիբեր հանցանքների եւ կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ վտանգների հետեւանքները` ներառյալ տնտեսական, ինչպես նաեւ հնարավոր հարձակումներն ու հակազդեցությունը, իրավական դաշտը, ինչպես նաեւ համապատասխան միջազգային լավագույն փորձը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, Ահաբեկչության դեմ գործունեության ԵԱՀԿ կառույցի ներկայացուցիչ Դիմիտար Ջալնեւը, ՀՀ Ոստիկանության փոխնախարար Արթուր Օսիկյանը եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը միջոցառմանը հանդես կգան բացման խոսքով: