Համակարգչահենները գողացել են մի շարք ընկերությունների` Amazon, Citigroup եւ Barclaycard հաճախորդների տվյալները, տեղեկացնում է բրիտանական Daily Telegraph-ը: Համակարգչահենների հարձակմանն է ենթարկվել համացանցային շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան Epsilon ֆիրմայի փոստային սերվերը.
Epsilon-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ սերվերից գողացվել է հաճախորդների անունների եւ էլեկտրոնային հասցեների մասին տեղեկատվությունը, ֆինանսական տեղեկատվությունը չի վնասվել: Ընկերության հաճախորդներն այժմ կարող են ստանալ սպամ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ընդ որում, տվյալների գողությունը կարող է դառնալ խոշորագույնը պատմության մեջ, նշում է թերթը: Տուժած կազմակերպությունները, որոնց թվում են Capital One, JP Morgan Chase, и Mariotte Int. Hotel group կոչ են անում իրենց հաճախորդներին լինել զգույշ, եթե ստանան էլեկտրոնային նամակներ` այս կամ այն անձնական բնույթի տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:
|