Գլխավոր » 2010 » Դեկտեմբեր » 28 » «ԱրմենՏելը» բրենդավորված հեռախոսներ է վաճառում 1 դրամով
21:46
«ԱրմենՏելը» բրենդավորված հեռախոսներ է վաճառում 1 դրամով
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 1 դրամով նոր Beeline A100 բրենդավորված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին: Առաջարկից կարող են օգտվել այն հաճախորդներն, ովքեր ձեռք կբերեն «Քեզ համար Էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթ` 5000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:
Նոր հեռախոսասարքը բացի հիմանական ֆունկցիաներից ունի ռադիո, mp3-նվագարկիչ եւ հիշողության ծավալը մինչեւ 1 ԳԲ ավելացնելու հնարավորություն: Սարքն ունի txt- ֆորմատով ֆայլեր կարդալու եւ WAP-ի հնարավորություն: Հեռախոսի հետ միասին տրվում է նաեւ ստերեո համակարգ: Հեռախոսասարքերն աշխատում են միայն Beeline բջջային ցանցի SIM-քարտերով եւ վաճառվում են վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:
Հեռախոսի հետ ձեռք բերված «Քեզ համար Էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթի համար նախատեսված չէ «Բալանսի փոխանցում» ծառայությունը: Սակագնային փաթեթին եւ փաթեթից անցումները փակ են: