Երկուշաբթի, 2017 Նոյ. 20, 20:58
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » Ամփոփվեցին Կիբեռսպորտի Հայաստանի 5-րդ առաջնության արդյունքները
16:33
Ամփոփվեցին Կիբեռսպորտի Հայաստանի 5-րդ առաջնության արդյունքները

"Սամսունգ Էլէկտրոնիքս” ընկերությունը, "ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի համակարգչային խաղերի 5-րդ բաց առաջնության հաղթողների պարգևատրման մասին: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր "ԱրմենՏել”-ի վարչական շենքում

Համակարգչային խաղերի Համաշխարհային առաջնության ծրագրում ներառված պաշտոնական մարզաձում հաղթեցին 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը (FIFA 2011) և 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը (StarCraft 2): Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը և ՀՀ-ում "Սամսունգ Էլեկտրոնիքս”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը չեմպիոններին հանձնեցին ուղեգիր դեպի Պուսան (Հարավային Կորեա), որտեղ նրանք կներկայացնեն Հայաստանը կիբեռխաղերի Համաշխարհային մրցաշարում: Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան նաև երկրորդ և երրորդ տեղերը գրաված Լևոն Սաքեյանը, Մհեր Եղիազարյանը, Պավել Արամյանը և Բագրատ Դաբաղյանը: WCG Հայաստանի առաջնության թիմային և անհատական մարզաձևերի հաղթողները պարգևատրվեցին Samsung ընկերության արտադրության համակարգչային տեխնիկայով: "ԱրմենՏել” ընկերության հատուկ մրցանակի` նեթբուք և մեկ տարի անվճար Hi-Line ծառայության բաժանորդագրմանն արժանացավ WCG Հայաստանի առաջնության իգական սեռի միակ մասնակից` Օլգա Ֆեդորենկոն:
"Այսօր, երբ միասնական օպերատոր` "ԱրմենՏել” ընկերության ջանքերով երկրում ստեղծված են արագ և մատչելի ինտերնետի բոլոր նախադրյալները, մենք կարող ենք ուշադրություն դարձնել նաև Հայաստանում կիբեռսպորտի զարգացմանը: Մաղթում եմ մեր երիտասարդներին պատվով ներկայացնել երկիրը համակարգչային սպորտի աշխարհում կայանալիք խոշորագույն միջոցառմանը”, – նշեց "ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմկոմիտեի տվյալներով, WCG Հայաստանի 2011 առաջնությանը մասնակցել է 150 երիտասարդ, որոնցից 36 տարբեր անվանակարգերում դարձել է մրցանակակիր: Համակարգչային խաղերի համաշխարհային հովանավորն է "Սամսունգ Էլէկտրոնիքս” ընկերությունը, իսկ Հայաստանի ազգային առաջնությանը` "ԱրմենՏել” ընկերությունը: Մրցաշարին համակարգիչները տրամադրել է Fine ընկերությունը:
Համակարգչային խաղերի Հայաստանի առաջնության մրցանակակիրների ցանկին, ինչպես նաև խաղերի ձայնագրություններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կայքում` www.wcg.am

Դիտել են: 233 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հունիս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2017 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100