հինգշաբթի, 2024 Ապր. 25, 15:38
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 30 » Շատերն արդեն կանխատեսում են Skype-ի «մահը»
15:26
Շատերն արդեն կանխատեսում են Skype-ի «մահը»

Վերջին օրերին ինտերնետ-միջավայրում անընդմեջ խոսվում է Google-ի նոր ծառայության` Google Voice-ի մասին, և մինչ ինտերնետ-օգտագործողները տարբեր ֆորումներում և սոցիալական կայքերում ողջունում են Google-ի այս քայլը, լրատվամիջոցները, անկախ վերլուծաբանները և ուղղակի հետաքրքրված անձիք փորձում են գնահատել Google-ի և Skype-ի միջև ձևավորվող մրցակության խորությունը և կանխատեսում զարգացումներ` տարբեր սցենարներով:

Google-ի նոր ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին Gmail էլ. փոստի միջոցով զանգահարել ոչ միայն համակարգչից համակարգիչ, այլև բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին, լուրջ քայլ է ինտերնետային հեռախոսի շուկայում, և ըստ կանխատեսումների` վտանգում է Skype-ի ապագան: Ըստ Google-ի տարածած հայտարարության` մինչև տարեվերջ զանգերը դեպի ամերիկյան ու կանադական հեռախոսահամարներ կլինեն անվճար, իսկ ծառայության նկատմամբ առավել մեծ պահանջարկ ապահովելու նպատակով Google-ը մտադիր է նաև համալսարաններում և օդանավակայաններում տեղադրել հեռախոսախցիկներ` Google Voice-ի ծառայությամբ:

Ինչ վերաբերում է Skype-ին, ապա ներկայումս այն ունի ինտերնետային հեռախոսի շուկայում ամենամեծ մասնաբաժինը և, կարելի է ասել, գտնվում է մոնոպոլ դիրքում: Այսօր այս ծառայությունն ունի ավելի քան 560 մլն գրանցված օգտագործող, սակայն, ըստ անկախ գնահատականների, Skype-ում գրանցվածներից միայն 8 մլն-ն է օգտվում վճարովի զանգերի ծառայությունից: Եվ եթե հաշվի առնենք, որ Google-ը խոստանում է առավել ցածր սակագներ զանգերի դիմաց, ապա Skype-ի դիրքն, իրոք, վտանգված է:

Այս ամենի հետ մեկտեղ, որոշ լրատվամիջոցներ էլ արդեն ձախողում են կանխատեսել նախատեսվող IPO-ի (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) համար: Նշենք, որ Skype Technologies ընկերությունը հայտարարել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու իր մտադրության մասին և նախատեսել IPO-ի արդյունքում ապահովել 100 մլն դոլարի եկամուտ: Այսօր Skype-ի ընդհանուր արժեքը գնահատվում է 2,75 մլրդ դոլար:

Skype Technologies SA ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, Լյուքսեմբուրգում: 2005 թվականին Skype ինտերնետ-հեռախոսային ծառայության սեփականատեր է դարձել ամերիկյան eBay ընկերությունը` գնելով Skype-ը 2,6 մլրդ դոլարով: Նախորդ տարվա նոյեմբերին eBay-ը հայտարարել էր Skype-ի բաժնետոմսերի 70%-ը վաճառելու իր մտադրության մասին: Skype-ի նոր սեփականատեր է դարձել Silver Lake Partners ընկերության, Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամի և այլ մասնավոր ներդրողների համատեղ ներդրումային խումբը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել էր 1,9 մլրդ դոլար:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 742 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Google, Skype, Google Voice, ինտերնետ, gmail
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100