2020 թվականին ամբողջ աշխարհում ինտերնետի լայնաշերտ ցանցին միացված կլինի շուրջ 22 մլրդ սարք: Նման կանխատեսում են ներկայացրել IMS Research ընկերության վերլուծաբանները: Վերջիններս կանխատեսումների համաձայն` ինտերնետ մուտք ապահովող այս 22 մլրդ սարքերի ընդհանուր թվաքանակում կհաշվառվեն 2,5 մլրդ հեռուստացույցներ, 6 մլրդ բջջային հեռախոսներ, 1,1 մլրդ ավտոմեքենաներ: Ընդ որում, ինտերնետին միացված այս սարքերի զգալի մասը նախատեսված կլինեն ոչ թե վերջնական օգտագործողի, այլ ինտերնետի միջոցով կապ ապահովող սարք-սարք «շփումների» համար: Խոսքը գնում է, մասնավորապես, տարբեր ենթակառուցվածքներում տեսախցիկների, տեխնիկայի և կառավարվող այլ համակարգերի միջև ինտերնետային կապի զարգացման մասին: Ներկայումս ամբողջ աշխարհում ինտերնետին միացված են շուրջ 5 մլրդ տարաբնույթ սարքեր, որոնցից ավելի քան 1 մլրդ-ը համակարգիչներ են:
Հետաքրքրական ևս մեկ փաստ. այս տարվա
...
Կարդալ ամբողջը »