Շաբաթ, 2024 Ապր. 27, 03:07
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 4 » Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել ՏՏ «Հաղթողների ակումբ»-ի ուսանողների համար
00:39
Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել ՏՏ «Հաղթողների ակումբ»-ի ուսանողների համար

ՀՀ նախագահի մրցանակը Հայաստանում` ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին պարգևատրելու նպատակով ստեղծվել է «Սինոփսիսի» կողմից` Համահայկական հիմնադրամի հետ կնքած համաձայնագրի հիման վրա: Մրցանակակիրները ստեղծել են ակումբ, որտեղ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում` քննարկելու և կիսվելու համար ձեռք բերած փորձով և գաղափարներով, անցկացնում են թեմատիկ սեմինարներ և հանդիպումներ: Այս անգամ նրանց ուշադրության կենրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր` որպես տեխնոլոգիական զարգացումներին համընթաց քայլող և հեռահաղորդակցության ոլորտում նորարար ՏՏ տեխոլոգիաներ և լուծումներ կիրառող առաջատար ընկերություն:

«ՏՏ-ն Հայաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկն է, և ապագայում դուք եք ստանձնելու այդ ոլորտի զարգացման գործը: Երկրի մրցակցային առավելություններից մեկի` ինտելեկտուալ կապիտալի կրող լինելը մեծ պատասխանատվություն է: Մեր երկիրը Ձեզ հետ կապված մեծ հույսեր ունի, և Դուք պետք է անեք ամեն ինչ` այդ հույսերն արդարացնելու համար»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ պատասխանատու քաղաքացի է, որը հոգ է տանում երկրի և դրա կայուն զարգացման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է վճռական մնալ Հայաստանի մրցունակության խթանմանը և աշխարհում մեր երկրի բարի համբավի տարածմանն ուղղված միջոցառումներին և գործունեությանը սատար կանգնելու հարցում: Դրա վառ ապացույցն են ՏՏ միջոցով մարդասիրության գործում նշանակալի ներդրման համար նախագահի համաշխարհային մրցանակի գլխավոր հովանավորությունը, ՏՏ ոլորտում «ԴիջիԹեք» էքսպոյի գլխավոր հովանավորությունը, և շատուշատ այլ ծրագրեր», – ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մոտեցումը ներկայացնելով` նշեց Ռալֆ Յիրիկյանը:

Պարոն Յիրիկյանն ուսանողներին նաև ներկայացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի անցած ուղին` գործունեության առաջին օրվանից մինչև այսօր: Ուսանողները հատկապես հետաքրքրված էին այն հիմնական գործոններով, որոնք դարձել են ընկերության հաջողության երաշխիքը: Բարձրացված հարցերը նաև վերաբերում էին արդյունավետ կառավարմանը, ռազմավարությանը և որոշումների կայացմանը:

«Հաջողության բանալին մեր ներսում է: Երբ հետադարձ հայացք եմ գցում ընկերության անցած ուղուն, հասկանում եմ, որ մենք կարողացել ենք հասնել բարձունքների որոշակի հիմնարար արժեքներ ունենալու շնորհիվ, որոնք ընկած են մեր գործունեության հիմքում, այդ թվում` նորարարական մոտեցումը, որակը, առաջնորդությունը, հարգանքը, թափանցիկությունը, պատասխանատվությունը, թիմային աշխատանքը և հասարակության հանդեպ հոգատար վերաբերմունքը: Անցած բոլոր տարիների ընթացքում մենք հետևել ենք բոլոր այս արժեքներին և այսօր էլ առաջնորդում ենք, որովհետև արժանացել ենք այդ կարգավիճակին` ոչ միայն հեռահաղորդակցության շուկայում, այլև` կորպորատիվ պատասխանատվության ոլորտում իրականացվող նախագծերի շնորհիվ»,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 658 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: ՏՏ, Վիվասել-ՄՏՍ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100