Շաբաթ, 2024 Ապր. 27, 01:56
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 30 » Orange-ը հայտարարում է իր նոր գերարագ մոդեմների վաճառքի մեկնարկի մասին
05:13
Orange-ը հայտարարում է իր նոր գերարագ մոդեմների վաճառքի մեկնարկի մասին

Այսօր Orange-ը մեկնարկում է իր նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմների վաճառքը, որոնք հնարավորություն են ընձեռում կատարել բեռնումներ համացանցից մինչև 14.4Մբ/վ տեսական արագությամբ: Այս նոր մոդեմների մեկնարկով, ինչպես նաև վերազինված ամենաարդիական 3G+ ցանցի շնորհիվ Orange-ն արագության և որակի նոր չափանիշներ է սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի շուկայում: Ընկերության հայտարարության համաձայն` վերջին մի քանի ամիսներին Orange-ի 3G+ ցանցում կատարված մեծածավալ հզորացման աշխատանքների շնորհիվ Հայաստանի երեք մեծ քաղաքներում ` Երևանում, Գյումրիում և Վանաձորում տվյալների փոխանցման արագությունը հնարավոր է դարձել հասցնել տեսականորեն մինչ 14.4 Մեգաբիթ/վայրկյանի: Ինտերնետ Հիմա 14.4 նոր մոդեմների շնորհիվ Orange-ն իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է արագության միանգամայն նոր փորձառություն և ինտերնետ կապի որակ: Կատարյալ պայմաններում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմի շնորհիվ այսուհետ կարելի է տվյալներ բեռնել 7-9 Մբ/վրկ արագությամբ: Միջինում բաժանորդները կունենան 2-5 Մբ/վրկ արագություն, ինչը հնարավորություն կտա նրանց հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:

«Այսօրվա առաջարկով մենք նոր չափանիշ ենք սահմանում հայաստանյան շարժական ինտերնետի ոլորտում: Որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություն` մեր պարտականությունն ու կոչումն է թվային աշխարհի հնարավորությունները հասանելի դարձնել մեր հաճախորդներին, առաջարկել նրանց լավագույն որակ և նորագույն տեխնոլոգիաները: Մենք երբևէ կանգ չենք առնում մեր ձեռքբերումների վրա, և բարելավելով մեր կողմից ներկայումս առաջարկվող ինտերնետի որակը` շարժվում ենք առաջ` առաջարկելով նոր արագություններ և որակ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Նոր 3G մոդեմները կարելի է ձեռք բերել ինչպես մեկ տարվա բաժանորդագրությամբ, այնպես էլ առանց բաժանորդագրության: Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմը կարժենա 15,000 դրամ, իսկ մոդեմն առանց մեկ տարվա պայմանագրի գնելու դեպքում` 37,000 դրամ:

«Մեզ համար կարևոր է, որ ցանցի տեխնոլոգիական վերազինման արդյունքները անմիջապես հասանելի դառնան մեր բաժանորդների համար: Այս մոդեմներով մենք հնարավորություն ենք տալիս Երևանի, Գյումրիի և Վանաձորի մեր բաժանորդներին արդեն իսկ օգտվել այդ աներևակայելի արագություններից: Եվ ինչպես միշտ, մենք հավատարիմ ենք մեր` «գերարագ ինտերնետը բոլորի համար է» կարգախոսին, որի շրջանակներում առաջարկվող նոր արագությունը նախատեսված է Orange-ի ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդների համար: Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմ ունեցող բաժանորդները կարող են ցանկացած պահի վերադարձնել իրենց հին մոդեմը և ստանալ նոր արագություններ ապահովող մոդեմը` վճարելով վերջինիս համար նախատեսված 15,000 դրամը և երկարացնելով պայմանագրի գործողության ժամկետը», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նոր մոդեմի մեկնարկին զուգահեռ Orange-ը վերանայել է նաև Ինտերնետ Հիմա 7.2 մոդեմի վաճառքի գինը. այն այսուհետ կարելի է ձեռք բերել առանց մեկ տարվա բաժանորդագրության ընդամենը 24,000 դրամով նախկին 35,000-ի փոխարեն:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության ավելի քան 85% տոկոսը:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը վերջերս ներկայացրեց նաև BlackBerry լուծումը Հայաստանում:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 712 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: orange, ինտերնետ, Օրանժ-Արմենիա
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100