հինգշաբթի, 2024 Մար. 28, 15:59
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Նոյեմբեր » 25 » Ինտերնետի «նախահայրը» զգուշացնում է` սոցիալական կայքերը վտանգում են Ինտերնետի ապագան
22:38
Ինտերնետի «նախահայրը» զգուշացնում է` սոցիալական կայքերը վտանգում են Ինտերնետի ապագան

Համաշխարհային Սարդոստայնի (World Wide Web) «նախահայր» Թիմ Բերներս-Լին (Tim Berners-Lee), հրապարակելով իր հերթական հոդվածը Scientific American ամսագրի դեկտեմբերյան համարում, ստիպել է շատերին մի պահ մտածել սոցիալական կայքերի վտանգավորության մասին: Հայտնի գյուտի ոչ շատ հայտնի հեղինակը սոցիալական կայքերը, և, մասնավորապես, Facebook-ն, անվանել է մեծագույն վտանգ` համաշխարհային համացանցի համար: Հոդվածը, որը նախ և առաջ նվիրված է Համաշխարհային համացանցի 20-ամյակին, պարզաբանում է, թե ինչպես 1990 թվականի դեկտեմբեր ամսին Թիմ Բերներս-Լինի համակարգչի վրա գործարկվեց պատմության մեջ առաջին վեբ-կայքը: Հենց այս կապակցությամբ էլ Ինտերնետի ստեղծողը որոշեց զգուշացնել վերջին ժամանակներում ի հայտ եկած այն բոլոր վտանգների մասին, որոնք սպառնում են Համաշխարհային ինտերնետ-ցանցին: Այս վտանգներից ամենամեծն ու գլխավորը, Բերներս-Լիի համոզմամբ, խոշոր սոցիալական կայքերն են` համաձայնություն հայտնելով Google-ի այն մտքի հետ, որ Facebook-ը «ծուղակ է առանց ելքի»:

«Սոցիալական կայքերում տեղեկատվության յուրաքանչյուր առանձին հատված չունի իր URI-ն, ինչը նշանակում է, որ տվյալների փոխկապակցվածություն գոյություն ունի միայն տվյալ կայքի ներսում: Եվ որքան շատ եք օգտագործում կայքի հնարավորություններն, այնքան ավելի խորն եք խրվում ծուղակում»,- նշել է Թիմ Բերներս-Լին` հավելելով, որ սոցիալական կայքերի անձնական էջերը վերածվում են կենտրոնական պլատֆորմի` հանդես գալով որպես կոնտեքստի հիմնասյուն, դրանով իսկ արգելելով ամբողջությամբ կառավարել սոցիալական կայքերի անձնական էջերի ամբողջ տեղեկատվությունը: Թիմ Բերներս-Լին կոչ է արել ինտերնետ-օգտագործողներին ընտրել առավել բաց ծառայություններ, ինչպիսիք են GnuSocial և Diaspora կայքերը:

Դիտել են: 694 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: սոցիալական կայք, Facebook, ինտերնետ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100