Ուրբաթ, 2024 Ապր. 26, 20:27
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 5 » Internet Explorer-ը «գողանում է» Firefox-ի մասնաբաժինը
15:49
Internet Explorer-ը «գողանում է» Firefox-ի մասնաբաժինը

Այն կանխատեսումները, որ Microsoft-ը կարճ ժամանակահատվածում աստիճանաբար կկորցինի իր դիրքերը բրուզերների համաշխարհային շուկայում, չեն իրականանում, և նման սպասումները չեն արդարացնում իրենց արդեն 3 –րդ ամիսն անընդմեջ: Microsoft-ի Internet Explorer-ի մասնաբաժինը շարունակ աճում է, ընդ որում` իր գլխավօր մրցակցի Mozilla Firefox-ի հաշվին:

Հետազոտական Net Applications ընկերությունը հրապարակել է բրաուզերների համաշխարհային շուկայի զարգացումների վերաբերյալ շատ հետաքրքիր պարզաբանումներ և վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Internet Explorer-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում հուլիսին աճել է 0,42%-ով և, ընդանուր առմամբ, հասել 60,74%-ի: Այս նույն ժամանակահատվածում Firefox-ի մասնաբաժինը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 0,9%-ով: 2009 թվականի համեմատությամբ ներկայացված տվյալները Firefox-ի համար կրկին հուսադրող չեն: Firefox-ի մասնաբաժինն այս ժամանակահատվածում կրճատվել է 1,81%-ով: Անցած ամսվա արդյունքներով Google Chrome-ը նույնպես զիջել է իր դիրքերը բրաուզերների համաշխարհային շուկայում, սակայն համեմատաբար պակաս` 0,08%-ով, իսկ ահա Apple Safari-ը իր դիրքերը բարելավել է` ավելացնելով իր մասնաբաժինը 0,24%-ով:

Հարկ ենք համարում նշել որ չնայած արդեն երեք ամիս անընդմեջ Microsoft-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում շարունակում է աճել, այնուամենայնիվ, ընկերությունն այս շուկայում վերջին տարիների ընթացքում կորցրել է իր երբեմնի առաջատարի նշանակությունը: Նման զարգացումն առաջին հերթին պայմանավոված է շուկայում նոր, առավել հարման ֆունկցաներ ունեցող բրաուզերների ներկայացմամբ: Եվ այն փաստը, որ Եվրամիության հակամենաշնորհային կառույցները պարտադրում են ընկերությանը եվրոպացի օգտագործողներին առաջարկել Windows-ում բրաուզերի ընտրության հնարավորություն, նույնպես որոշ չափով նպաստել է շուկայում Internet Explorer-ի մասնաբաժնի կրճատմանը: Այս ամենի հետ մեկտեղ, այնուամենայնիվ, Microsoft-ի բրաուզերը շարունակում է մնալ որպես հայտնի և շատ կիրառվող ծրագիր ինտերնետային կայքեր դիտելու համար:

Նշենք, որ Internet Explorer-ի նոր` 9-րդ տարբերակը, շուկայում կհայտնվի այս տարվա սպետեմբերին: Ընկերությունը խոստանում է, որ այն յաշխատի առավել արագ և կունենա նոր և թարմացված ֆունկցիաներ:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 702 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Google, Chrome, internet explorer, microsoft, FireFox, բրաուզեր
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100