Շաբաթ, 2024 Ապր. 27, 06:36
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 5 » Hi-Line-ի բաժանորդների համար կրկնապատկվում է ինտերնետ մատչելիության արագությունը
15:43
Hi-Line-ի բաժանորդների համար կրկնապատկվում է ինտերնետ մատչելիության արագությունը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ կրկնապատկվել է ինտերնետ մատչման արագությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար: Կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է առանց որևէ հավելյալ վճարի: Ընկերության հայտարարության համաձայն` Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար արագության ավելացումը կատարվում է ավտոմատ կերպով: Օրինակ` բեռնավորման առավելագույն արագությունը "Hi-Line Unlimited 1024 /256” սակագնային փաթեթի բաժանորդի մոտ այժմ հասնում է 2048 Կբ/վ-ի, իսկ ամսեկան վճարը մնում է անփոփոխ` 15 հազար դրամ: Այս ամենի հետ մեկտեղ, բաժանորդին պետք չէ վերակնքել պայմանագիրը: Փոփոխությունը գործում է նաև նոր բաժանորդների համար. նրանց նույնպես կտրամադրվի կրկնապատկված արագություն` նախկին գնով:

Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: Այժմ այն հասանելի է Հայաստանի մարզերի 27 քաղաքում:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է "ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: "Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով:
"Վիմպելկոմ” ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 619 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Hi-line, ինտերնետ, ԱրմենՏել
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100