Շաբաթ, 2024 Ապր. 20, 07:15
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Նոյեմբեր » 12 » Հայաստանը մնում է առանց ինտերնետի ոչ միայն Վրաստանի պատճառով
16:51
Հայաստանը մնում է առանց ինտերնետի ոչ միայն Վրաստանի պատճառով
Պարբերաբար Հայաստանը մասնակիորեն զրկվում է ինտերնետ կապից։ Հայաստանում ինտերնետի բացակայությունը հայաստանյան ինտերնետ մատակարարների կողմից հիմնականում պատճառաբանվում է Վրաստանում օպտիկա-մանրաթելային մալուխի վնասմամբ, որով Հայաստանը միանում է համաշխարհային ցանցին: Արդյունքում` ժամանակ առ ժամանակ մեր երկիրը մնում է գրեթե առանց ինտերնետի:

Սակայն «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ինտերնետի խափանումները կապել միայն Վրաստանի հետ՝ միշտ չէ, որ ճիշտ է։ Նրա խոսքով՝ ինտերնետի որակը եւ ընդհատումները բացատրվում են նաեւ Հայաստանում ինտերնետի օգտագործման ծավալների եւ արտաքին կապուղիների քիչ լինելով։

«Եթե մեծ քանակությամբ բաժանորդներ լինեն եւ բազմաթիվ կապուղիներ լինեն, կապի որակի փոփոխությունն ակնհայտ կդառնա։ Կշատանան օգտվողները, կավելանա ինտերնետի թողունակությունը, իսկ ընդհատումներ չեն լինի»,-ասաց Ա. Տոնեյանը։ Նրա խոսքով՝ ինտերնետի կապուղիների ընդհատումը ընդհանուր առմամբ, նորմալ երեւույթ է, եւ եթե ինտերնետ պրովայդերները ունենան Հայաստան մտնող մեկից ավելի կապուղիներ, ապա այդ ընդհատումները գրեթե նկատելի չեն լինի։

«Մենք պարզապես սուր ենք զգում ինտերնետի ընդհատումը, քանի որ կապուղիները դեպի դուրս քիչ են»,-ասաց Ա. Տոնեյանը։

Լրացուցիչ կապուղիներ ունենալը ընկերություններից լրացուցիչ ծախսեր է պահանջում, որի պատճառով հայկական ընկերությունները առաջիկա տարիներին հազիվ թե կարողանան ինտերնետի գները եւ որակը միաժամանակ մոտեցնել միջազգային չափանիշներին։

Ըստ Ա. Տոնեյանի՝ բաժանորդները պարզապես կանգնած են ընտրության առջեւ՝ ունենալ էժան եւ երբեմն ընդհատվող ինտերնետ կապ կամ միաժամանակ օգտվել մի քանի ինտերնետ մատակարարներից վճարելով ավելի թանկ։

Ա. Տոնեյանի խոսքով՝ Հայաստանում արդեն ավելացել են ինտերնետի մեկից ավելի կապուղի ունեցող ընկերությունների քանակը, ինչի արդյունքում դրական փոփխություններն արդեն ակնհայտ են։

«Այժմ ինտերնետ մատակարարող ընկերությունների կապուղիների քանակը ավելացել է, ինչի արդյունքում՝ եթե նախկինում մենք օրերով զրկված էին լինում ինտերնետից, ապա այժմ ինտերնետը բացակայում է ընդամենը մի քանի ժամ»,- ասաց Ա. Տոնեյանը՝ հավելելով, որ մենք պարզապես դարձել ենք ավելի զգայուն այդ ամենի նկատմամբ եւ ավելի պահանջկոտ։

Դիտել են: 658 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100