Ուրբաթ, 2024 Ապր. 26, 01:07
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 4 » Բլոգ-հետախուզությու՞ն, թե՞ HR-լրտեսություն
00:35
Բլոգ-հետախուզությու՞ն, թե՞ HR-լրտեսություն

Ամերիկյան Social Intelligence ընկերությունը գործատուներին առաջարկում է իր նոր ծառայությունը, որը հնարավորություն կտա ընկերությունների HR բաժնի աշխատակիցներին տեղեկություններ ստանալ այն ամենի մասին, ինչով «զբաղվում են» իրենց ընկերությունների աշխատակիցները սոցիալական կայքերում: Social Intelligence-ի կողմից մշակված ծրագրային ապահովման համակարգը ավտոմատ կերպով հավաքագրում և դասակարգում է «թիրախային» աշխատակցի կողմից Facebook-ում, Twitter-ում, Flickr-ում, YouTube-ում, LinkedIn-ում, տարբեր բլոգներում և այլ ինտերնետային աղբյուրներում թողած «հետքերը»: Այս «լրտեսական» ծրագրային ապահովման գլխավոր նպատակն է` բացահայտել աշխատակիցների բնավորության «վատ» կողմերը, մասնավորապես, պարզել, թե արդյո՞ք տվյալ աշխատակիցն օգտագործում է ալկոհոլ, հակվա՞ծ է խախտել օրենքը և նմանատիպ այլ փաստեր: Իր ծառայությունները Social Intelligence ընկերությունը մտադիր է առաջարկել առավելապես աշխատանքի տեղավորման գործակալություններին և խոշոր ընկերությունների կադրային բաժիններին, որոնք շատ հաճախ նոր աշխատակիցներ են փնտրում սոցիալական կայքերի միջոցով: Social Intelligence-ի մասնագետները վստահեցնում են, որ կպահանջվի ընդամենը 48 ժամ յուրաքանչյուր մարդու` ինտերնետում թողած «հետքերով» ամբողջական նկարագիրը կազմելու համար: Նշենք նաև, որ ավտոմատ կերպով հավաքված և դասակարգված տվյալները վերջնական փուլում «ձեռքով» մշակվում են Social Intelligence-ի վերլուծաբանների կողմից, որպեսզի բացառվեն տվյալների «կեղծ» համադրությունները:

Ուշադրության արժանի ևս մեկ փաստ. ընկերության մասնագետները վստահեցնում են, որ ամբողջ ինֆորմացիան հավաքագրվում է միայն բաց աղբյուրներից: Այսօր մարդիկ ինտերնետում հրապարակում են իրենց մասին այնքան տեղեկատվություն, որը լիովին բավարար է նկարագրական կերպար կազմելու համար: Իսկ այժմ ոչ այնքան հաճելի մի փաստ ևս. Social Intelligence-ի լրտեսական աշխատանքը չի ավարտվում «թիրախային օբյեկտի» մասին տեղեկատվության հավաքագրմամբ: Եթե պատվիրատու ընկերությունը ցանկակա, ապա Social Intelligence-ը կշարունակի հետախուզությունը և կհետևի «զոհի» ամենօրյա ինտերնետային «գործունեությանը»` բացահայտելու համար, թե արդյոք պատվիրատու ընկերության նոր աշխատակիցներն ինչ կարծիք ունեն իրենց ղեկավարության մասին և ինչպես են արտահայտվում բլոգներում իրենց նոր գործընկերների մասին:

Ընդհանուր առմամբ, Social Intelligence-ը մատուցում է առաջին հերթին աշխատակիցներին ոչ այնքան հաճելի ծառայություններ, սակայն միևնույն ժամանակ ընկերությունը չի խախտում անձնական տվյալների գաղտնիության պայմանը` հավաքագրելով այն տվյալները, որոնք հրապարակել են ուրիշները: Այս դեպքում, պետք է ուղղակի առավել ուշադիր լինել և չվստահել ինտերնետին բոլոր գաղտնիքները:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 604 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: hr, բլոգ
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100