Ինտերնետային հսկա Գուգլն իր ունիվերսալ
թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառել է նաև հայերենը՝
Armenian ALPHA տարբերակով։ Սա նշանակում է, որ այսուհետև մկնիկի մեկ
հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով (ըստ
երևույթին, դրանց թիվն ապագայում էլի կաճի) կայքէջերի ողջ բովանդակությունը
դարձնել հայերեն և հակառակը։