ՏԵԼԵԿՈՄ Beeline «Շարժական գրասենյակ»-ի ծառայությունները հասանելի են ՀՀ 7 մարզերում - 22 Հոկտեմբերի 2010 - Computers
Շաբաթ, 2016 Դեկ. 10, 14:48
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 22 » ՏԵԼԵԿՈՄ Beeline «Շարժական գրասենյակ»-ի ծառայությունները հասանելի են ՀՀ 7 մարզերում
00:00
ՏԵԼԵԿՈՄ Beeline «Շարժական գրասենյակ»-ի ծառայությունները հասանելի են ՀՀ 7 մարզերում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին: Սկսած սույն թվականի հոկտեմբերի 26-ից` բացի Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռվա և Արագածոտնի շրջաններից, ծրագիրը կիրականացվի նաև Կոտայքի և Շիրակի մարզերում: Ինչպես նշվում է «ԱրմենՏել» ընկերության տարածած հաղորդագրության մեջ` «Շարժական գրասենյակ»-ը տրամադրում է ընկերության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն:

«ԱրմենՏել-ը, հանդիսանալով խոշորագույն միասնական օպերատոր, մատուցում է կապի ծառայությունների ամենալայն շրջանակն ողջ երկրում: Մենք հետագայում մտադիր ենք էլ ավելի ընդլայնել "Շարժական գրասենյակ” ծրագրի աշխարհագրությունը` դարձնելով ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ավելի հասանելի և հարմարավետ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ "գրասենյակ անիվների վրա” ծրագիրը մեկնարկել է սույն թվականի մայիսի 31-ին: Հեռավոր վայրերի բնակչությունը նախապես կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:

Աղբյուրը` www.armtech.am

Դիտել են: 256 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Beeline, ինտերնետ, ԱրմենՏել
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100