Այսօր Orange Expo ցուցահանդեսի վերջին օրն էր: Երեք օր շարունակ բոլոր այցելուների համար Orange-ի գլխավոր խանութի ստորին հարկում տեղակայված հատուկ ցուցասրահում Orange Expo ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին նորարարական ապրանքներ և ծառայություններ, որոնց մի մասը դեռ չեն գործարկվել Հայաստանում, իսկ մի մասն էլ արդեն ընկերությունը ներկայացնում է հայաստանյան սպառողին: Ցուցահանդեսում ընդհանուր առմամբ ներկայացված են նմուշներ Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաների` Orange Labs-երի ամենահետաքրքիր ապրանքներն և ծառայությունները: Հատկանշական է, որ առաջին անգամ Orange Expo-ն անցկացվում է Orange տեխնոկենտրոնի սահմաններից դուրս:
Հայաստանում Orange Expo ցուցահանդեսը ներկայացվեց մի քանի հիմնական բաժիններով: «Թվային տուն» բաժնում ներկայացված էին Liveradio Vintage թվային ռադիոն, Set Top Box սարքավորումը, որը թույլ է տալիս բարձր հստակության HD որակով հաստատել արբա
...
Կարդալ ամբողջը »