Skype-ը սահմանել է ռեկորդ. միաժամանակ 25 մլն օգտագործող - 25 Նոյեմբերի 2010 - Computers
Ուրբաթ, 2016 Դեկ. 09, 02:09
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Նոյեմբեր » 25 » Skype-ը սահմանել է ռեկորդ. միաժամանակ 25 մլն օգտագործող
22:46
Skype-ը սահմանել է ռեկորդ. միաժամանակ 25 մլն օգտագործող

Skype-ը սահմանել է նոր ռեկորդ: Ինչպես նշվում է այս յուրօրինակ ինտերնետ-ծառայության պաշտոնական բլոգում` նոյեմբերի 22-ին Skype-ի ծառայություններից միաժամանակ օգտվել են 25 մլն օգտագործողներ: Նշենք, որ Skype-ի օգտագործողների ընդհանուր թվաքանակն այսօր գերազանցում է 560 մլն-ը, ընդ որում օգտագործողների շրջանում Skype-ի մատուցած ծառայություններից առավել լայն տարածոում ունի ձայնային կապի ծառայությունը: Skype-ը ներկայումս ունի ինտերնետային հեռախոսի շուկայում ամենամեծ մասնաբաժինը և, կարելի է ասել, գտնվում է մոնոպոլ դիրքում, սակայն, ըստ անկախ գնահատականների, Skype-ում գրանցվածներից միայն 8 մլն-ն է օգտվում վճարովի զանգերի ծառայությունից: Հատկանշական է, որ Skype-ի մատուցած ձայնային ծառայությունը առավել մեծ հետաքրքրություն առաջացրեց օգտագործողների շրջանում, երբ ընկերությունը հայտարարեց, որ Skype-ի նոր թարմացված տարբերակը հնարավորություն կտա իրականացնել խմբային վիդեոզանգեր` միաժամանակ 10 օգտագործողների մասնակցությամբ:

Skype Technologies SA ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, Լյուքսեմբուրգում: 2005 թվականին Skype ինտերնետ-հեռախոսային ծառայության սեփականատեր է դարձել ամերիկյան eBay ընկերությունը` գնելով Skype-ը 2,6 մլրդ դոլարով: Մեկ տարի առաջ eBay-ը հայտարարել էր Skype-ի բաժնետոմսերի 70%-ը վաճառելու իր մտադրության մասին: Skype-ի նոր սեփականատեր էր դարձել Silver Lake Partners ընկերության, Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամի և այլ մասնավոր ներդրողների համատեղ ներդրումային խումբը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել էր 1,9 մլրդ դոլար: Արդեն այս տարվա օգոստոսին Skype Technologies ընկերությունը հայտարարել էր արժեթղթերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու իր մտադրության մասին:

2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ Skype ընկերությունն ապահովել է զուտ շահույթի 25% աճ: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել է 324 մլն դոլար:

Դիտել են: 174 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Skype
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100