Կայքի հիմնական նպատակն է ամբողջական տեղեկատվություն հավաքել Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների մասին, եւ այդպիսով մեր ներուժը ներկայանալի դարձնել դրսին, որպեսզի օրինակ՝ մեր սփյուռքահայ հայրենակիցները որեւէ ՏՏ լուծում գտնելու անհրաժեշտության դեպքում չփնտրեն այն Հնդկաստանում, Չինաստանում, այլ փնտրեն հենց Հայաստանում: Այս մասին ասաց կայքի նախաձեռնողներից Սամվել Մաչանյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված ինտերնետային կատալոգը կօգնի հայաստանյան ընկերություններին նոր համագործակցության եզրեր գտնել ոչ միայն սփյուռքահայերի եւ արտասահմանցիների հետ, այլեւ այն հարմար կլինի նաեւ ներքին շուկայի համար:
«Հայաստանում, երբ որեւէ ՏՏ լուծում է անհրաժեշտ լինում, մենք սկսում ենք միմյանց զանգել ու հարցնել, թե ովքեր կարող են այսինչ ՏՏ լուծումն առաջարկել, իսկ այս կերպ մենք կկարողանանք անմիջապես ծանոթանալ այն ընկերություններին, որոնք մատուցում են անհրաժեշտ ծառայությունները»,- ասաց Ս. Մաչանյանը: Նրա խոսքով՝ նորաստեղծ կատալոգում ներառված կլինեն ոչ մ
...
Կարդալ ամբողջը »