Չորեքշաբթի, 2024 Մայ. 08, 17:45
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Փետրվար » 26 » «Սինոփսիս Արմենիա»-ն առաջարկում է 21-րդ դարի գլոբալ բուհական տեխնոլոգիական կրթություն
21:29
«Սինոփսիս Արմենիա»-ն առաջարկում է 21-րդ դարի գլոբալ բուհական տեխնոլոգիական կրթություն

Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կառավարման Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն աշխատանքային այցը եղել են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում: Պաշտոնյաներն այցելել են «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտում տեղակայված ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոն, հանդիպել են ուսանողների հետ, ինչպես նաև շրջայց են կատարել ընկերության գիտաարտադրական կենտրոնում: Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ձեռքբերումները, իսկ ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, կրթական ծրագրերի հեղինակ Վազգեն Մելիքյանը ծանոթացրել է ՀՊՃՀ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքները: Հովիկ Մուսայելյանի խոսքերով` «Սինոփսիս Արմենիա» ընկերության համար Հայաստանը կարևոր է ոչ միայն որպես տարածաշրջանային կենտրոն, այլ նաև վայր է, որտեղ մշակվում են ընկերության ուսումնական ծրագրերը, որոնք կիրառվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հնդկաստանում, արաբական երկրներում և Չինաստանում: «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը նաև տեղեկացրել է, որ այսօր արդեն Հայաստանում ընկերությունը կիրառում է 21-րդ դարի գլոբալ բուհական տեխնոլոգիական կրթությունը, և չնայած «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը աշխարհում համագործակցում է շուրջ 1350 համալսարանի հետ, բայց Հայաստանի հետ համագործակցությունը բացառիկ է` մոդելի և արդյունավետության առումով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը ոչ միայն բիզնեսի և կրթության հաջող համագործակցության օրինակ է, այլ նաև ձևավորում է բիզնես ոլորտի մշակույթ: «Սինոփսիս Արմենիան օրինակ է, թե ինչպես կարող է ընկերությունն ինքնուրույն կադրեր ձևավորել: Ընկերությունը կարևոր է նաև որպես միջբուհական ծրագրեր մշակող»,- նշել է Արմեն Աշոտյանը: Ներկայումս ընկերությունում սովորում է 220 ուսանող` հիմնականում ՀՊՃՀ-ից: Հատկանշական է, որ ծրագրի շրջանավարտների մեծ մասը հետագայում դառնում են «Սինոփսիս» ընկերության աշխատակիցներ:

«Synopsys» կորպորացիան (Synopsys Inc., ԱՄՆ) համաշխարհային առաջատարն է կիսահաղորդիչների նախագծման համար կիրառվող Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ծրագրերի ոլորտում: Ընկերությունը համաշխարհային էլետրոնային շուկա է առաքում տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հարթակներ (պլատֆորմներ), ինտեգրալ միկրոսխեմաների (IC) արտադրության և արտադրողունակության օպտիմալացման լուծումներ, կիսահաղորդիչների մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այդ լուծումները հնարավորություններ են ստեղծում բարդ ինտեգրալ միկրոսխեմաների և էլեկտրոնային համակարգերի մշակման և արտադրության համար: Համալիր լուծումների միջոցով` «Synopsys»-ը լուծումներ է տալիս այն հիմնախնդիրներին, որոնց այսօր դիմակայում են նախագծողներն ու արտադրողները. դրանք են` էլեկտրական սնուցման կառավարում, արտադրանքի ելքի ժամանակի կրճատում և «system-to-silicon» ստուգում: «Synopsys» ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մաունթեն Վյուում, Կալիֆորնիա նահանգում (Mountain View, California): Ընկերությունն ունի ավելի քան 60 գրասենյակներ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում և Ասիայում:

«Synopsys» ընկերությունը մուտք է գործել հայկական շուկա 2004թ.-ին` ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ հայտարարելուց կարճ ժամանակ անց: Այդ պահից ի վեր` «Synopsys Armenia» ՓԲԸ-ն դարձել է «Synopsys» ընկերության` ԱՄՆ-ից դուրս գտնվող ամենախոշոր գրասենյակներից մեկը, որը EDA (էլեկտրոնային սարքերի նախագծման ավտոմոտացում) և DFM (արդյունաբերական նախագծում) ոլորտներում իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ և արտադրանքի սպասարկում, ինչպես նաև մշակում է մտավոր սեփանակության օբյեկտներ կիսահաղորդիչների բնագավառում: Այսօր ընկերությունը հանդիսանում է ոլորտի առաջատարը և խոշորագույն գործատու կազմակերպություն Հայաստանում, որտեղ աշխատում են մի քանի հարյուր բարձրակարգ մասնագետներ: Ընկերության աճն ապահովելու նպատակով` ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ կրթության ասպարեզում և իրականացնում է մի շարք նորարար ու հաջող ծրագրեր հայկական խոշորագույն ԲՈՒՀ-երի հետ համատեղ, դրանք են` Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանը և Մոսկվայի էլեկտրոտեխնոլոգիաների ինստիտուտը: Այդ ծրագրերը լրացնելու նպատակով` ընկերությունը հետևողականորեն իրագործում է հանրության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանն ուղղված ծրագրեր, այդ թվում հովանավորում է Նախագահական մրցանակներ ՏՏ բնագավառի լավագույն ուսանողներին, պրոֆեսիոնալ մրցույթներ երիտասարդ մասնագետների և ուսանողների միջև, հանրային արշավներ, ինչպես նաև իրականացնում է բարեգործություն և կամավորական գործունեություն: «Synopsys Armenia» ՓԲԸ-ն գտնվում է Երևանում:

Դիտել են: 553 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: Սինոփսիս Արմենիա
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Փետրվար 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100