«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը մեկնարկել է 2010 թ. դեկտեմբերին։ Այդ նպատակով Համաշխարհային բանկը հատկացրել է 3 մլն դոլար, իսկ Հայաստանի կառավարությունը ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելու համար 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական բանկին։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ հաջորդ շաբաթ արդեն Կենտրոնական բանկը պետք է հստակ ծրագիր ներկայացնի։ Հիմնադրամն իր հերթին զբաղված է 25 խանութների ցանցի վերազինմամբ։ Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական փուլում մեծ ծավալով համակարգիչներ կառաջարկվեն, քանի որ ավելացել է մատակարարների թիվը, հետեւաբար եւ առաջարկվող տեսականին։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Dell-ը, Toshiba-ն, Hewlett- Packard-ը , Asus-ը եւ այլ ընկերություններ, սակայն վերջնական պայմանավորվածություն նրանց հետ դեռեւս չի ձեռքբերվել, դա տեղի կունենա առաջիկա 1 ամսվա ընթացքում։
«Այս ամենի արդյունքում ծրագրի միջոցով առաջարկվող համակարգիչների գների նվազ
...
Կարդալ ամբողջը »