Աշխարհի առաջին Walkman նվագարկիչների վաճառքի մեկնարկից 31 տարի անց Sony ընկերությունը որոշել է դադարեցնել վերջիններիս արտադրությունը: Ձայներիզների Walkman նվագարկիչները շուկայում հայտնվել էին 1979 թվականին` բացելով Sony ընկերության համար պատմական նոր էջ: Մինչ այս Sony-ին շուկայում չէր առաձնանում, և ընկերության անհատական աուդիո շուկան սահմանափակվում էր միայն ռադիոընդունիչներ արտադրությամբ: Walkman նվագարկիչները հեղափոխություն կատարեցին շուկայում` հնարավորություն տալով սպառողներին լսել իրենց նախընտրած երաժշտությունը: Հետագայում, Sony ընկերության այս «հեղափոխական» արտադրանքը դարձավ այլ ընկերությունների կրկնօրինակման առարկա: Նմանատիպ արտադրանք սկսեցին ներկայացնել սկզբնական շրջանում ճապոնական, հետագայում նաև աշխարհի տարբեր երկրներում գործող առաջատար ընկերությունները: Հատկանշական է, որ առաջիկա տարիներին, որքան էլ Sony-ն փորձեց, չկարողացավ գերակատարել իր Walkman նվագարկիչների սահմանած ռեկորդները: Sony-ն նման հաջողություն չհասավ ոչ իր CD-նվագարկիչներով, ոչ էլ այլ տեխնոլոգիական նորարարական լուծումներով: Ընկերության գործունեության ողջ ժամանակահատվածում սպառողների շրջանում առավել մեծ հետաքրքրություն և պահանջարկ վայելել են Walkman նվագարկիչները: Հավանաբար սա է պատճառը, որ Walkman նվագարկիչներն ունեցան առավել երկար «կյանք»` ի տարբերություն այլ նվագարկիչների:
Հետաքրքրիր ևս մեկ փաստ Walkman նվագարկիչների սիրահարների համար. չնայած այս նվագարկիչներն այլևս չեն արտադրվելու, սակայն, Sony ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն, պահեստներում դեռևս կա այս նվագարկիչների որոշակի խմբաքանակ, որը, նախնական հաշվարկների, կսպառվի 2011 թվականի ապրիլին:
Նշենք, որ 2010 թվականի մարտ ամսվա վերջին դրությամբ ամբողջ աշխարհում վաճառվել է 400 մլն Walkman նվագարկիչներ, որոնց կեսից ավելին նախատեսված է եղել ձայներիզների համար:
Աղբյուրը` www.armtech.am