Ուրբաթ, 2017 Սեպ. 22, 15:48
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 9 » Orange-ի բոլոր բաժանորդները կարող են օգտվել ռոմինգից ավելի քան 150 երկրներում ընկերությունն ընդլայնել է ռոմինգի աշխարհագրությունը
15:41
Orange-ի բոլոր բաժանորդները կարող են օգտվել ռոմինգից ավելի քան 150 երկրներում ընկերությունն ընդլայնել է ռոմինգի աշխարհագրությունը

Այսօր Orange-ը հայտարարեց ռոմինգի իր գործընկերների ցանկի ընդլայման մասին, որի արդյունքում ընկերության բոլոր` թե կանխավճարային և թե հետվճարային ծառայությունների բաժանորդները կարող են օգտվել ռոմինգում ձայնային ծառայությունների լիարժեք փաթեթից ավելի քան 150 երկրներում, ինչն Orange-ի` որպես միջազգային օպերատորի ընձեռած բացառիկ հնարավորությունն է: Ամառային արձակուրդներն այն հատուկ ժամանակահատվածն է, երբ կարևոր է բաժանորդների համար ապահովել ճամփորդելու առավելագույն հարմարավետություն: Այժմ հայաստանցիների նախընտրած բոլոր «արձակուրդային» ուղղությունները ներառված են ռոմինգի ցանկում: Ավելին, սմարթֆոնների և 3G հեռախոսների օգտագործման աճին զուգահեռ` Orange-ն ընդլայնել է նաև իր 3G ռոմինգի աշխարհագրությունը, որն այժմ հասանելի է ավելի քան 80 երկրում, մինչդեռ GPRS-ը հասանելի է ավելի քան 110 երկրում:


« Մեզ համար միշտ կարևոր խնդիր է եղել մեր ծառայությունները հասանելի դարձնել բացարձակապես բոլորին: Մեր թիմի և Orange Խմբի աշխատակիցների երկարատև ջանքերի շնորհիվ այժմ մենք կարող ենք արձանագրել, որ ռոմինգի լիարժեք ձայնային ծառայությունները հասանելի են Orange-ի բաժանորդներին առավելագույն քանակությամբ երկրներում: Սա այսօր շուկայում լավագույն առաջարկն է կանխավճարային ծառայությունների բաժանորդների համար, քանի որ նրանք կարող են օգտվել զանգեր կատարելու հնարավորությունից և մնալ իրենց սիրելիների հետ կապի մեջ` անկախ նրանից, թե ռոմինգի ժամանակ տեղական որ ցանցին են միանում: Սա կարևոր քայլ է, որի նպատակն է ռոմինգի ծառայությունները «ժողովրդավարացնել» և հասանելի դարձնել բոլոր բաժանորդներին» ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Ռոմինգի ծառայությունը մշակված է այնպես, որ ակտիվացումն ու օգտագործումը հնարավորինս պարզ լինեն. բոլոր բաժանորդների համար գանձումն իրականացվում է իրական ժամանակում, ինչը նշանակում է, որ վերջիններս մշտապես վերահսկում են իրենց ծախսերը, ակտիվացման համար կարիք չկա որևէ դեպոզիտի և այն կատարվում է հեռախոսի պարզ մենյուի միջոցով` պարզապես հավաքելով *121#: Ռոմինգը կարելի է նաև ակտիվացնել` զանգահարելով Բաժանորդների սպասարկման կենտրոն 555 համարով կամ Orange-ի խանութներից մեկում, որտեղ բաժանորդները մեկնելուց առաջ կարող են նաև խորհրդատվություն ստանալ», ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է նաև բացառիկ 40 դրամ/րոպե սակագինը Վրաստանում մուտքային զանգերի համար, և 55 դրամ/րոպե սակագինը Orange Գոտու երկրներում և Թուրքիայում մուտքային զանգերի համար: 

Ավելին, Orange-ի բաժանորդները կարող են օգտվել եվրոպական օպերատորի ընձեռած աննախադեպ հնարավորություններից և Orange Գոտում զանգահարել բացառիկ` 250 դրամ/րոպե սակագնով: 

Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, ինչպես նար Mobistar-ը Բելգիայում:

Ռոմինգի ցանցի և սակագների մասին լիարժեք տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://orangearmenia.am/mobile/roaming/
Դիտել են: 258 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2017 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100