Այսօր Orange-ը հայտարարեց ռոմինգի իր գործընկերների ցանկի ընդլայման մասին, որի արդյունքում ընկերության բոլոր` թե կանխավճարային և թե հետվճարային ծառայությունների բաժանորդները կարող են օգտվել ռոմինգում ձայնային ծառայությունների լիարժեք փաթեթից ավելի քան 150 երկրներում, ինչն Orange-ի` որպես միջազգային օպերատորի ընձեռած բացառիկ հնարավորությունն է: Ամառային արձակուրդներն այն հատուկ ժամանակահատվածն է, երբ կարևոր է բաժանորդների համար ապահովել ճամփորդելու առավելագույն հարմարավետություն: Այժմ հայաստանցիների նախընտրած բոլոր «արձակուրդային» ուղղությունները ներառված են ռոմինգի ցանկում: Ավելին, սմարթֆոնների և 3G հեռախոսների օգտագործման աճին զուգահեռ` Orange-ն ընդլայնել է նաև իր 3G ռոմինգի աշխարհագրությունը, որն այժմ հասանելի է ավելի քան 80 երկրում, մինչդեռ GPRS-ը հասանելի է ավելի քան 110 երկրում:
« Մեզ համար միշտ կարևոր խնդիր է եղել մեր ծառայությունները հասանելի դարձնել բաց
...
Կարդալ ամբողջը »