Այսօր` oգոստոսի 26-ին, «Օրանժ Արմենիա»-ն իր գխավոր խանութում կազմակերպել էր շնորհանդես` նվիրված Հայաստանում Orange-ի կողմից BlackBerry ծառայության պաշտոնական մեկնարկին: BlackBerry լուծումը սմարթֆոնների, ծրագրային ապահովումների և ծառայությունների համատեղություն է, որը հնարավորություն է ընձեռում հեշտությամբ օգտվել էլեկտրոնային փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից և բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից։
Արդեն իսկ այսօրվանից BlackBerry Bold 9700 սմարթֆոնը կարելի է գնել Օրանժի 17 խանութներում։ Ֆրանս Տելեկոմ խմբի և RIM-ի գլոբալ ռազմավարական համագործակցության շնորհիվ Օրանժը BlackBerry Bold 9700 սմարթֆոնը Հայաստանում առաջարկում է 230 հազ դրամով։ BlackBerry սմարթֆոնը կարելի է ձեռք բերել BlackBerry Ինտերնետ ծառայության և Օրանժի Ամեն ամիս ամսական բաժանորդագրության ծառայության բոլոր սակագնային պլանների հետ, որոնք ներառում են ամսական 1000-1500 անվճար ներցանցային րոպեներ։
BlackBerry Ինտերնետ ծառայության ամսական բաժանորդագրության վճարը սկսվում է 7500 դրամից, իսկ 8000 դրամ և ավելի ամսական վճարի դիմաց BlackBerry ծառայության բաժանորդը կստանա 50-ից 500MB ներառված ինտերնետի ծավալ, որը կարելի է օգտագործել ոչ միայն blackberry.net, այլ ցանկացած APN-ի միջոցով ինտերնետ մուտք գործելու համար։ Դա նշանակում է, որ Օրանժի BlackBerry Ինտերնետ ծառայության բաժանորդներն իրենց սմարթֆոնի միջոցով կարող են օգտվել ինտերնետից առանց որևէ անհարկի մտահոգության, անգամ եթե իրենց BlackBerry-ն օգտագործում են որպես մոդեմ գերարագ ինտերնետ մուտք գործելու համար։
BlackBerry Bold 9700 սմարթֆոնը, որն առանձնանում է իր գերազանց աշխատանքով, ֆունկցիոնալությամբ և հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ, ինչպես նաև ունի գերարդիական պրոցեսոր (624 ՄՀց), 256 ՄԲ հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi, 3.2ՄՊ տեսախցիկ և բարձր հստակության շլացնող էկրան: Նորագույն ինժեներական լուծումները և պրեմիում որակը տարածվում են նաև այս սարքի արտաքին տեսքի վրա, որն առանձնանում է ինտեգրված սենսորային հարթակով, գերզգայուն, տարբերակված և հատուկ տաշվածքներով ստեղնաշարով: Մուգ քրոմային շրջանակը և կաշենման հետնամասը սմարթֆոնին հաղորդում են կոկիկ և նրբագեղ տեսք, իսկ նեղ պրոֆիլը, հարմար ծանրությունը և փափուկ կողամասերը աներևակայելի հարմարավետության զգացողություն են հաղորդում այն ափում պահելիս:
Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ BlackBerry լուծումը Օրանժի բաժանորդներին հնարավորություն կտա ազատության և արդյունավետ աշխատանքի նոր հանարավորություններ, ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում։
Աղբյուրը www.armtech.am