Շաբաթ, 2024 Ապր. 20, 11:39
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 05

Orange-ը շարունակում է ընդլայնել իր ծածկույթը: «Օրանժ Արմենիա» ընկերության հայտարարության համաձայն` Orange-ի ձայնային և ինտերնետ ծառայություններն արդեն հասանելի են դառնում մի շարք հեռավոր քաղաքներում և գյուղերում, մի շարք զբոսաշրջային վայրերում, իսկ կապը ուժեղանում է միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների վրա: Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծածկույթում են հայտնվել Ջերմուկը, Գառնին, Ագարակը, Զանգեզուրը, Ստեփանավանը, ինչպես նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մի շարք գյուղեր: Լայնածավալ աշխատանքներ են տարվել նաև ճանապարհների և մայրուղիների վրա ծածկույթի բարելավման ուղղությամբ, որի արդյունքում ներկայումս ամբողջությամբ ծածկույթով են ապահովված դեպի Իրան տանող մայրուղին, ինչպես նաև գյուղերը մարզկենտրոններին միացնող ճանապարհներ:Ցանցի ընդլայնման և հզորացման առումով ընկերությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 656 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Օգս. 05 | Մեկնաբանություն (0)

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքի ծավալները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 886%-ով: Canalys հետազոտական գործակալության հաշվետվության համաձայն` սմարթֆոնների համաշխարհային շուկայում 2010 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում վաճառվել է 62,414 մլն սմարթֆոն, որոնցից 10,689-ը` Android օպերացիոն համակարգով: Հատկանաշական է, որ հաշվետու այս ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ սմարթֆոնների համաշխարհային շուկան գրանցել է 64% աճ, իսկ շուկայում վաճառքի ծավալների աննախադեպ աճ ապահովել են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները, որոնց նկատմամբ սպառողների պահանջարկը վերջին մեկ տարվա ընթացքում դրսևորում է անընդմեջ աճման միտում: Այս հանգամանքով պայմանավորված, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների մասնաբաժինը համաշխարհային շուկայում 2,8%-ից աճել է և հասել շուրջ 17,1%-ի: վերլուծաբանների գնահատմամբ ... Կարդալ ամբողջը »
Դինել են: 721 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Օգս. 05 | Մեկնաբանություն (0)

Այն կանխատեսումները, որ Microsoft-ը կարճ ժամանակահատվածում աստիճանաբար կկորցինի իր դիրքերը բրուզերների համաշխարհային շուկայում, չեն իրականանում, և նման սպասումները չեն արդարացնում իրենց արդեն 3 –րդ ամիսն անընդմեջ: Microsoft-ի Internet Explorer-ի մասնաբաժինը շարունակ աճում է, ընդ որում` իր գլխավօր մրցակցի Mozilla Firefox-ի հաշվին:

Հետազոտական Net Applications ընկերությունը հրապարակել է բրաուզերների համաշխարհային շուկայի զարգացումների վերաբերյալ շատ հետաքրքիր պարզաբանումներ և վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն Internet Explorer-ի մասնաբաժինը բրաուզերների համաշխարհային շուկայում հուլիսին աճել է 0,42%-ով և, ընդանուր առմամբ, հասել 60,74%-ի: Այս նույն ժամանակահատվածում Firefox-ի մասնաբաժինը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 0,9%-ով: 2009 թվականի համեմատությամբ ներկայացված տվյալները Firefox-ի համար կրկին հուսադրող չեն: Firefox-ի մասնաբաժինն այ ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 701 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Օգս. 05 | Մեկնաբանություն (0)


Այսուհետ Orange-ի 27 խանութներում գործում է ապառիկ վաճառք 50.000 դրամը գերազանցող հեռախոսների, նոթբուքերի, նեթբուքերի և այլ սարքավորումների համար: Ապառիկը տրամադրվում է 3-ից մինչև 24 ամիս մարման ժամկետով` 20-50% կանխավճարով և 26% տարեկան տոկոսադրույքով: Ընկերության հայտարարության համաձայն` ապառիկ վաճառքը հնարավոր է դարձել Orange-ի և Ինեկոբանկի համագործակցության շնորհիվ:

Orange-ի հաճախորդների ապառիկ գործարքները կձեւակերպվեն Ինեկոբանկի մասնաճյուղերում, ուր նրանք կներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ նախապես Orange-ի վաճառակետում կնքված պայմանագիրը: Ինեկոբանկը կստուգի հաճախորդի վարկարժանությունը, և, դրական որոշման դեպքում, վերջինիս հետ կկնքի պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր: Կնքված պայմանագիրը Orange-ի համապատասխան վաճառակետ ներկայացնելով` հաճախորդը կստանա իր նախընտրած սարքավորումը: Հետագա բոլոր վճարումները հաճախորդը կկատարի Ինեկոբանկի ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 862 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Օգս. 05 | Մեկնաբանություն (0)

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ կրկնապատկվել է ինտերնետ մատչման արագությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար: Կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է առանց որևէ հավելյալ վճարի: Ընկերության հայտարարության համաձայն` Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար արագության ավելացումը կատարվում է ավտոմատ կերպով: Օրինակ` բեռնավորման առավելագույն արագությունը "Hi-Line Unlimited 1024 /256” սակագնային փաթեթի բաժանորդի մոտ այժմ հասնում է 2048 Կբ/վ-ի, իսկ ամսեկան վճարը մնում է անփոփոխ` 15 հազար դրամ: Այս ամենի հետ մեկտեղ, բաժանորդին պետք չէ վերակնքել պայմանագիրը: Փոփոխությունը գործում է նաև նոր բաժանորդների համար. նրանց նույնպես կտրամադրվի կրկնապատկված արագություն` նախկին գնով:

Hi-Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է ... Կարդալ ամբողջը »

Դինել են: 617 | Ավելացրել է: Armed | Տեղադրվել է: 2010 Օգս. 05 | Մեկնաբանություն (0)

Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100