Երկուշաբթի, 2024 Ապր. 29, 03:21
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 39


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Մեկդարյա պատմություն. IBM-ը 100 տարեկան է
22:23
Մեկդարյա պատմություն. IBM-ը 100 տարեկան է

Երբ ասում ենք IBM (International Business Machines), ապա առաջին պատկերացումները, որոնք գալիս են, դրանք համակարգիչներն են: Սակայն իրականում այս ընկերությունն իր գործունեությունը մեկնարկել է ժամացույցների արտադրությամբ, հետագայում անցում է կատարել անհատական համակարգիչների արտադրությանն, իսկ վերջին տարիների ընթացքում էլ աստիանաբար «հրաժարվել է» համակարգիչներից` իր համար առաջնային թիրախ ընտրելով ծրագրային պաահովումն ու ՏՏ ծառայությունները: Այսօր IBM-ը, երբ արդեն 100 տարեկան է ու չնայած իր «պատկառելի» տարիքին` դեռևս ասելիք ունի, իր օրինակով պարզ ու հասկանալի ձևով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է արագ զարգանալ ու փոփոխվել ժամանակի պահանջների համընթաց և մնալ ոլորտում առաջատար ու մրցունակ: Եվ այսպես, պարզենք, թե ինչպես սկսվեց IBM-ի հաջողակ բիզնես ուղին:

Հեռավոր 1911 թվականին չորս ամերիկյան ընկերություններ, որոնք զբաղվում էին հաշվողական մեքենաների, գործարանային կշեռքների և ժամացույցների արտադրությամբ, որոշեցին միավորվել և ձևավորել նոր ընկերություն` International Business Machines անվամբ: Նորաստեղծ այս ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում հայտնի դարձավ իր հաշվողական մեքենաների և տեխնիկայի արտադրությամբ: Իր հայտնիության ամենաբարձր մակարդակին IBM-ը հասավ նախորդ դարի 60-70-ական թվականներին, երբ ստեղծեց և շուկային ներկայացրեց այնպիսի նորույթներ, ինչպիսիք էին, օրինակ, կոշտ սկավառակները, այսպես կոչված «ֆլոպիները», վարկային քարտերի մագնիսական շերտերը, շտրիխ-կոդերը: Այնուհետև IBM-ի համար եկավ «համակարգչային» ժամանակաշրջանը, երբ ընկերությունը սկսեց համակարգիչներ մատակարարել խոշոր ընկերություններին ու պետական կառույցներին: Այս համակարգիչներն առաջին «սուպերհամակարգիչներն» էին, որոնք ունեին իրենց սեփական օպերացիոն համակարգը և իրենց մեծ չափերի պատճառով զբաղեցնում էին մեկ մեծ սենյակ: Այստեղ հարկ է նշել, որ հենց այս «հսկա» համակարգիչների մատակարարման պայմանագրերն էին, որ հսկայական շահույթ ապահովեցին ընկերությանը:

Իր գործունեության ընթացքում ամենամեծ դժվարությունները, որոնց հանդիպել է IBM-ը, կապված են անհատական համակարգիչների պատմության մեկնարկի հետ: Երբ ի հայտ եկան առաջին անհատական համակարգիչները, IBM-ը հասկացավ` անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը` թիրախ ընտրելով հենց անհատական համակարգիչները: Արդյունքում, IBM-ի արտադրության առաջին անհատական համակարգիչը «ծնվեց» 1981 թվականին: Այն ուներ միկրոպրոցեսոր` Intel ընկերության արտադրության, MS-DOS օպերացիոն համակարգ` Microsoft-ի արտադրության: Ճիշտ ժամանակին այս ճիշտ որոշման ընդունումը, կարելի է ասել, որոշիչ դեր ունեցավ IBM-ի հաջող բիզնես-ապագայի ձևավորման հարցում:

2004 թվականին անհատական համակարգիչների ժամանակաշրջանը համարելով ավարտված` IBM-ը դադարեցրեց անհատական համակարգիչների արտադրությունը և իր բիզնեսի այս մասը փոխանցեց չինական Lenovo ընկերությանը: Ինչպես պարզաբանում են ընկերության ներկայացուցիչները` IBM-ը հրաժարվել է համակարգիչների արտադրությունից, քանի որ այս ոլորտում որևէ նոր բան ստեղծելն արդեն անհնար էր: «Ոչ` տեխնիկական արտադրանքին, այո` տեխնիկական լուծումներին», – այսպիսին է ներկայումս IBM-ի կարգախոսը:

Այսօր արդեն տոնելով իր գործունեության 100-ամյակը` IBM-ը բացել է յուրահատուկ թանգարան, որտեղ ներկայացված են ընկերության ողջ գործունեության ընթացքում ստեղծված արտադրանքները, այդ թվում և ընկերությանը մեծ ճանաչում բերած առաջին անհատական համակարգիչները:

P.S. Սպասենք նոր լուծումներին ու առաջարկներին` IBM-ից, որոնք, անշուշտ, կձևավորվեն շուկայի նոր պահանջներին համապատասխան:
Դիտել են: 731 | Ավելացվել է: Armed
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2024 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100