Ինչպե՞ս պաշտպանվել համակարգչային վիրուսներից - 11 Մարտի 2010 - Computers
Երեքշաբթի, 2016 Դեկ. 06, 12:14
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Մարտ » 11 » Ինչպե՞ս պաշտպանվել համակարգչային վիրուսներից
14:05
Ինչպե՞ս պաշտպանվել համակարգչային վիրուսներից
Թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում, ըստ IBM ընկերության տեխնիկական մասնագետ Դենիս Բատրանկովի` բանկային համակարգչային-ինֆորմացիոն հիմնական վտանգները բանկոմատներից են գալիս:

Համակարգչային հակերներն, ըստ նրա` կարողանում են այստեղ տեղադրել հատուկ սարքեր, որոնք հիշում են բանկոմատային քարտի PIN կոդը: Դրա դեմ բանկերը սկսել են պայքարել նոր` 3D տիպի քարտերով, որոնք ավելի պաշտպանված են:

Նրա կարծիքով` բանկային համակարգի վրա վիրուսային հարձակումները, նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, գնալով էլ ավելի կմեծանան: Ի դեպ, կան այնպիսի վիրուսներ` ՚կամֆիգերՙ, ՚կիդոՙ, որոնք այնքան վտանգավոր են, որ նույնիսկ ՚Միքրոսոֆտՙ ընկերությունը 250 հազար ԱՄՆ դոլար պարգեւատրում է խոստացել նրան, ով կասի ՚կամֆիգերՙ վիրուսի ստեղծողի անունը: Բատրանկովը հանդիպել է հայաստանյան մոտ 6 բանկի հետ, այդ թվում նաեւ` ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարության հետ եւ համակարգչային-ինֆորմացիոն անվտանգության ապահովման համար առաջարկել մոտ 120 բաղադրատոմս:Արդեն կա երկկողմ հետաքրքրություն եւ բանակցություններ են ընթանում: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է համակարգչային անվտանգության համակարգերով եւ համագործակցում հիմնականում բանկերի հետ:

Ինֆորմացիոն հակերներն, ըստ նրա` իրենց նպատակին հասնելու համար այսօր կիրառում են նոր մեթոդներ: Օրինակ` Բատրանկովը պատմեց, թե ինչպես Ռուսաստանում հակերները ոչ թե ուղղակի էլեկտրոնային նամակ էին ուղարկել մի անձի` իմանալու նրա հաշվեհամարի գաղտնաբառը, այլ թղթե նամակ էին բերել նրա տուն: Վերջինս հավատացել էր, որ իրեն չեն խաբում, որ նամակն իրոք բանկից էր: ՚Անվտանգության կարեւորագույն սկզբունքներից է` չվստահել անանուն եկած հաղորդագրություններին, այլ անձամբ զանգել բանկ եւ ճշտել` իսկապե՞ս փոխվում է իր հին գաղտնաբառըՙ,- ասում է Բատրանկովը: Ըստ նրա` այսօրվա անտիվիրուսային համակարգերը բացահայտում եւ ՚բուժումՙ են արդեն առկա վիրուսները եւ չեն կարողանում պաշտպանվել նոր տիպի հարձակումներից:

Պաշտպանիչ, հակավիրուսային համակարգերը, ըստ Բատրանկովի` արդյունավետ են գործում միայն այն ժամանակ, երբ չարամիտ հակերները նրա մասին չեն իմանում: Հակերներն, ըստ նրա` այսօր հիմնականում օգտագործում են ուղղորդված վիրուսային հարձակումներ` կոնկրետ կազմակերպությունների եւ կոնկրետ անձանց դեմ: Նրանք նախապես իմանում են, թե ինչ անվտանգության համակարգ է տեղադրված այդ կազմակերպությունում եւ ստեղծում այնպիսի մի վիրուս, որը չի կարող որսալ տվյալ համակարգը:

Նրա ասելով` շատ կարեւոր է` բանկը ունենա ինֆորմացիոն անվտանգության աշխատակիցներ` դա վստահություն է ներշնչում բանկի նկատմամբ: Հայաստանյան որոշ բանկերում այդպիսի աշխատակիցներ կան:
Ամրացնում: Նկար 1 · Նկար 2
Դիտել են: 535 | Ավելացվել է: Admin
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Մարտ 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100