Թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում, ըստ IBM ընկերության տեխնիկական մասնագետ Դենիս Բատրանկովի` բանկային համակարգչային-ինֆորմացիոն հիմնական վտանգները բանկոմատներից են գալիս:
Համակարգչային հակերներն, ըստ նրա` կարողանում են այստեղ տեղադրել հատուկ սարքեր, որոնք հիշում են բանկոմատային քարտի PIN կոդը: Դրա դեմ բանկերը սկսել են պայքարել նոր` 3D տիպի քարտերով, որոնք ավելի պաշտպանված են:
Նրա կարծիքով` բանկային համակարգի վրա վիրուսային հարձակումները, նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, գնալով էլ ավելի կմեծանան: Ի դեպ, կան այնպիսի վիրուսներ` ՚կամֆիգերՙ, ՚կիդոՙ, որոնք այնքան վտանգավոր են, որ նույնիսկ ՚Միքրոսոֆտՙ ընկերությունը 250 հազար ԱՄՆ դոլար պարգեւատրում է խոստացել նրան, ով կասի ՚կամֆիգերՙ վիրուսի ստեղծողի անունը: Բատրանկովը հանդիպել է հայաստանյան մոտ 6 բանկի հետ, այդ թվում նաեւ` ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարության հետ եւ համակարգչային-ինֆորմացիոն անվտանգության ապահովման համար առաջարկել մոտ 120 բաղադրատոմս:Արդեն կա երկկողմ հետաքրքրություն եւ բանակցություններ են ընթանում: Նշենք
...
Կարդալ ամբողջը »