Փորձագետները կարծում են, որ Մյուլլերը կարող էր առաջարկել ընդլայնել 1994-ի ԱՄՆ դաշնային օրենքը, փոփոխելով իրավապահների հետ ինտերնետ-ընկերությունների համագործակցության պահանջները, որոնք ունեն օգտագործողների տվյալները, գրում է Mignews-ը:
Օրենքի համաձայն, երկրի հեռախոսային կապի խոշոր ընկերությունները, այդ թվում Verizon-ը, չեն կարող հրաժարվել որոշ բաժանորդների հեռախոսային խոսակցությունների լսումներից եւ ձայնագրումներից, եթե դա պահանջում է ՀԴԲ-ն:
Մյուլլերը մտադիր է նույն իրավիճակին հասնել նաեւ ինտերնետ-ընկերությունների հետ, համարելով, որ հանցագործներն ավելի հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերը եւ online ծառայությունները` կարեւոր տեղեկություններ փոխանցելու համար: