Երկուշաբթի, 2017 Նոյ. 20, 21:01
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/508
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 353
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Հայտնի են դարձել ԲԱՑ ԽԱՂ համակարգչային խաղերի հաղթողների անունները
22:22
Հայտնի են դարձել ԲԱՑ ԽԱՂ համակարգչային խաղերի հաղթողների անունները

Այսօր ավարտվեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության նախաձեռնած «ԲԱՑ ԽԱՂ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն անցկացվում էր առաջին անգամ: Առաջնության 4 փուլերի արդյունքում ժյուրին գնահատեց մասնակից խաղերն ըստ 7 անվանակարգերի` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ, իսկ մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում ամբողջ օրն անցկացված ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով նաև ընտրվեց ամենաշատ ժողովրդականություն վայելող խաղը: Ցուցադրվեցին ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ:

«Լավագույն խաղ» անվանակարգում, որն առաջնության գլխավոր մրցանակն էր, հաղթող ճանաչվեց Green Circle թիմի մշակած «Անի» խաղը, որը եռաչափ խաղ է (3D shooter): Խաղի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում` Անիում:

Լավագույն դիզայնի համար պարգևատրվեց Ռուզաննա Ասրյանը « Սասունցի Դավիթ» խաղի ինչպես կերպարների, այնպես էլ միջավայրի ձևավորման և դիզայնի համար:

«Լավագույն շարժական հավելված-խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Vaspurik թիմը: Խաղը, որի հերոսը նույնպես կոչվում է Vaspurik, հիշեցնում է հանրահայտ Mario խաղը, սակայն մշակված է Android օպերացիոն համակարգի համար:

«Լավագույն սցենար» անվանակարգը կիսեցին Վիկտորյա Հարությունյանի մշակած “Viking” խաղը, LeMaLuSp թիմի “LeMaLuSp” խաղը և Event Horizon թիմի մշակած “Thief- The Apprentice” խաղը:

«Լավագույն նորարարություն», «Լավագույն անիմացիա» և «Լավագույն կերպար» անվանակարգերում ժյուրին որոշում կայացրեց այս տարի մրցանակներ չհանձնել: Սակայն, նկատի ունենալով, որ մասնակիցներից BOYAJYAN BROTHERS թիմը և Վանիկ Մկրտչյանը առաջնության սկզբից ցույց են տվել մեծ խանդավառություն և ակնհայտորեն բարելավել են ինչպես իրենց գիտելիքները, այնպես էլ խաղի նախագծման ու զարգացման հմտությունները, ժյուրին որոշեց հատուկ խրախուսական մրցանակներ հանձնել նրանց արձանագրած առաջընթացի համար:

Ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայները հավաքեց LeMaLuSk դպրոցականների թիմը Երևանի Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցից:

«Այսօր մենք և ցուցահանդեսի բոլոր այցելուները բացահայտեցինք մի շատ կարևոր բան. Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, կա մեծ ներուժ ու ստեղծագործական միտք, իսկ նրանց բոլորին պետք է պարզապես խրախուսել: Մենք հրաշալի կատարումներով նախագծեր տեսանք, որոնք արդեն ամբողջովին պատրաստ են և կարող են շուկա մտնել: Կարծում եմ` լավն է եզրափակիչ փուլ անցած միակ շարժական հավելված-խաղը: Ողջունում ենք բոլոր մասնակիցներին, քանի որ բոլոր այցելուներն էլ մեծ բավականություն ստացան», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Եթե անկեղծ լինեմ, այս գաղափարը հղանալիս չէինք սպասում, որ այսպիսի արդյունքներ կունենանք: Ինչպես մասնակիցների քանակը, այնպես էլ ներկայացված նախագծերի որակը գերազանցեցին մեր բոլոր ակնկալիքները: Այն զարգացումը, որ մենք նկատեցինք մասնակիցներից շատերի մոտ, պարզապես ապշեցուցիչ է, իսկ մրցույթին մասնակցում են նույնիսկ դպրոցականներ: Շնորհավորում եմ մասնակիցներին, որոնց, հուսով եմ, դեռ կրկին կհանդիպենք հաջորդ տարի` առաջնության ժամանակ, արդեն ավելի նոր ու հետաքրքիր գաղափարներով», – իր հերթին նշեց ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 1.340,000 դրամ, որը բաշխվեց հետևյալ կերպ. «Լավագույն խաղ»` 400,000 դրամ, «Լավագույն դիզայն»` 150,000 դրամ, «Լավագույն շարժական հավելված-խաղ»` 150,000 դրամ, «Լավագույն սցենար»` 150-ական դրամ, այցելուների համակրանք` 100,000 դրամ և ժյուրիի խրախուսական մրցանակներ` 45-ական դրամ:

Մրցույթի ժյուրին կազմված էր ոլորտի փորձագետներից, որոնց թվում էին ներկայացուցիչներ P-Art ընկերությունից, Sourcio ընկերությունից, Teoken ընկերությունից, Tx Systems ընկերությունից, Triada ընկերությունից, Robert Saakyants Production ընկերությունից, Microsoft ընկերությունից, Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիայից (ԱԿՆԱՐԿ), National Professional Cybersport League-ից (NPCL), ինչպես նաև ներկայացուցիչներ ԻՏՁՄ-ից և Orange-ից:
Դիտել են: 284 | Ավելացվել է: Armed
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2011  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2017 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100