Թերթը գրում է, որ BSA (Business Soft Alliance) միջազգային ընկերությունը, որ զբաղվում է հեղինակային իրավունքի պաշտպանությանբ, Հայաստանում` ոստիկանության հետ համատեղ, 2010 թվականի ընթացքում սկսել էր ավելի կոշտ պայքար ոչ լիցենզիոն ծրագրերի վաճառքի եւ տարածման դեմ:
Այս մասին նշել է BSA ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը` հավելելով, որ ներկա պահին ընկերությունը զբաղվում է միայն Microsoft ընկերությանը պատկանող հեղինակային իրավախախտումների բացահայտմամբ: «Եթե նախկինում փորձ էր արվում նամակագրական կապի միջոցով պայքարել ոչ լիցենզիոն ապրանքների տարածման դեմ, ապա 2010 թվականից պայքարն իրականացվում է ոստիկանության հետ համատեղ, որոնք ստուգայցեր են կատարում եւ առգրավում վաճառակետերում եղած ոչ լիցենզիոն ծրագրերը»,- ընդգծել է Ն.Մկրտչյանը:
|