Հայաստանում Facebook-ն այսօր արդեն ունի 100 հազար օգտագործող - 25 Նոյեմբերի 2010 - Computers
Կիրակի, 2016 Դեկ. 11, 00:22
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Նոյեմբեր » 25 » Հայաստանում Facebook-ն այսօր արդեն ունի 100 հազար օգտագործող
22:41
Հայաստանում Facebook-ն այսօր արդեն ունի 100 հազար օգտագործող

Վերջին ամիսներին բավականին արագ տեմպերով Facebook-ը տարածվում է հայաստանյան ինտերնետ-օգտագործողների շրջանում: Արդեն իսկ կարելի է ասել, որ Facebook-ը դարձել է ճանաչված ու սիրելի նաև Հայաստանում: Հայ ինտերնետ-օգտագործողների զգալի մասն այսօր չի պատկերացնում իր օնլայն ժամանակի կազմակերպումն առանց Facebook-ի իր անձնական էջ այցելության: Որոշ դեպքերում էլ խոսվում է անգամ Facebook-ից «կախվածություն» ունենալու մասին: Հատկանշական է, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Facebook-ը գրանցել է հայ ինտերնետ-օգտագործողների մեծ ակտիվություն: Այս մեկ ամսվա ընթացքում Facebook-ին են միացել ավելի քան 10 հազար օգտագործողներ Հայաստանից: Այսօր արդեն Facebook-ի հավատարիմ օգտագործողների համաշխարհային բանակին միացել են 100 880 օգտագործողներ Հայաստանից, ընդ որում Հայաստանն իր Facebook-ցիների ընդհանուր թվաքանակով աշխարհի 213 երկրների շարքում 122-րդ է, իսկ Facebook-ցիների թվաքանակի աճի տեմպերով` 45-րդը: Հայաստանի «առցանց» բնակչության շրջանում Facebook-ի ներթափանցության գործակիցը գնահատվում է 48,45%: «Հայկական» Facebook-ում կանայք կազմում են սոցիալական կայքի հայ օգտագործողների գեակշիռ մասը` 55%-ը, իսկ տղամարդիկ` 45%-ը:

Facebook սոցիալական կայքում հայ Facebook-ցիների ընդհանուր թվաքանակի շարունակական և զգալի աճ գրանցվում է արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ:Մայիս ամսվա արդյունքներով 55 հազարը չգերազանցող Facebook-ի հայ օգտագործողների թվաքանակը նոյեմբերին արդեն կրկնապատկվեց: Ընդ որում, ակտիվություն են ցուցաբերել ինչպես հայ կանայք, այնպես էլ տղամարդիկ. Facebook-ում հայ կանանց և տղամարդկանց թվաքանակն աճել է գրեթե համամասնորեն, սակայն այն փաստը, որ հայ կանայք ոչ միայն Facebook-ում, այլև այլ սոցիալական կայքերում ունեն գերիշխող դիրք, ակնհայտ է:

Ինչ վերաբերում է «հայկական» Facebook-ի տարիքային առանձնահատկությանն, ապա այս տեսանկյունից, ինչպես և կանխատեսելի է, մեր հանրապետությունում առավել գերակշռում են 18-24 տարիքային խմբում գտնվող հայ Facebook-ցիները: Վերջիններս կազում են Facebook սոցիալական կայքում գրանցված հայ օգտագործողների 44%-ը:
Այնուհետև, առավել ակտիվ են 25-34 տարիքային խմբում ընդգրկված օգտագործողները (32%) և 35-44 տարիքային խմբում ընդգրկված օգտագործողները (8%): Մյուս տարիքային խմբերը ներկայացնող հայ Facebook-ցիների տեսակարար կշիռը չի գերազանցում 10%-ը: Հետքրքիր ևս մեկ փաստ. Հայաստանում Facebook-ը հետաքրքրում է նաև 65 տարեկանն անց քաղաքացիներին: Վերջիններս կազմում են հայաստանյան Facebook-ցիների 1%-ը:

Նշենք, որ այսօր Facebook-ցիների թվաքանակով առաջատար երկրների առաջին հնգյակում ընդգրկված են ԱՄՆ-ն (143 583 400 օգտագործող), Ինդոնեզիան (30 108 220 օգտագործող), Միացյալ Թագավորությունը (28 413 560 օգտագործող), Թուրքիան (23 313 440 օգտագործող) և Ֆրանսիան (19 755 460 օգտագործող):

Դիտել են: 201 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: սոցիալական կայք, Facebook
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100