Facebook-ը «պատերազմ» է սկսել IE 6-ի դեմ - 30 Օգոստոսի 2010 - Computers
Երեքշաբթի, 2016 Դեկ. 06, 14:13
ComputersԳլխավոր
Բարի գալուստ Հյուր
Բարի գալուստ
Ցանկ
Գովազդ
Վիճակագրություն
Մեկնաբանություններ: 69
Ֆորումներ: 102/510
Նկարներ: 77
Բլոգներ: 14
Նորություններ: 354
Բեռնումներ: 1074
Կայքադարան: 15
Խաղեր: 214
Հ.Տ.Հ: 64
Հյուրերի գիրք: 40


Ընդանուր: 1
Հյուր: 1
Անդամ: 0
Հայտարարություններ
  
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 30 » Facebook-ը «պատերազմ» է սկսել IE 6-ի դեմ
15:29
Facebook-ը «պատերազմ» է սկսել IE 6-ի դեմ

Եթե Դուք դեռևս օգտագործում ենք Internet Explorer 6.0, ապա Facebook-ը «կօգնի» Ձեզ ծանոթանալ բրաուզերների շուկայում ներկայացված առավել նոր տարբերականերին: Սոցիալական ցանցը «պատերազմ» է հայտարարել IE 6-ին և խոստացել անհասանելի դարձնել օնլայն հաղորդագրությունների (չաթ) պատուհանն այս բրաուզերն օգտագործողների համար: Ինչպես նշվում է սոցիալական կայքի բլոգում` 9-ամյա պատմությամբ այս բրաուզերն արդեն «ծեր» է և չի կարողանում աշխատել Facebook-ի` անընդհատ թարմացվող ֆունկցիաներին համապատասխան: Facebook-ը հայտարարում է, որ Internet Explorer 6.0-ի «սիրահարներին» դեռևս հնարավորություն կտրվի IE 6-ի շրջանակներում օգտվել չաթի ծառայությունից մինչև սեպտեմբերի 15-ը, որից հետո այս բրաուզերի համար ծառայությունը կլինի այլևս անհասանելի: Այս ժամանակահատվածում օգտագործողները կարող են IE 6 բրաուզերը փոխարինել IE 8, Google Chrome կամ Firefox բրաուզերներից որևէ մեկով:

Նշենք, որ Facebook-ն առաջինը չէ, որ հրաժարվում է աջակցել Internet Explorer 6.0-ին: Այս տարի նման քայլի է դիմել նաև Google-ը` հրաժարվելով IE 6-ի համար հասանելի թողնել որոշ Google Apps-ներ և YouTube-ի նոր ֆունկցիաները: Իսկ անցյալ տարվա օգոստոսին ավելի քան 72 ընկերություններ միացել էին «Ոչ IE6-ին» նախաձեռնությանը: Անգամ Microsoft-ը խնդրանք-դիմումով ներկայացավ իր օգտագործողներին` առաջարկելով անցում կատարել առավել նոր բրաուզերների:

Այստեղ, անկասկած, առաջանում է հարց` արդյո՞ք դեռևս կան մարդիկ, ովքեր օգտագործում են IE 6: Պարզվում է, որ` այո, կան: Դրանք փոքր և միջին բիզնեսը ներկայացնող ընկերություններն են, պետական որոշ կառույցներ, կազմակերպություններ, որոնց գրասենյակային համակարգիչներում դեռևս գործում է IE 6 բրաուզերը:

Աղբյուրը www.armtech.am

Դիտել են: 252 | Ավելացվել է: Armed | "Բանալի" բառեր: սոցիալական կայք, Facebook, բրաուզեր, IE 6
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar
Գովազդ
Որոնում
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
Երկ.Երք.Չոր.Հնգ.Ուրբ.Շաբ.Կիր.
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Լեզուն
Նորություններ
Վերջին ֆայլերը
[2013 Ապր. 26][Օպերացիոն համակարգեր]
Мультизагрузочная флешка v.6.0 IDimm Edition (2013/RUS) (0)
[2011 Սեպ. 10][Օպերացիոն համակարգեր]
Windows 7 Build 7601 (x86) SP1 (RTM) DE-EN-RU (02.09.2011) StaforceTEAM (0)
[2011 Սեպ. 10][Գրաֆիկա և ձևավորում]
Pearl Mountain Greeting Card Builder v3.0.1 build 2901 (0)
[2011 Սեպ. 10][Մուլտիմեդիա]
K-Lite Mega Codec v7.7.0 Portable1 (0)
[2011 Օգս. 29][Ինտերնետ և ցանցեր]
Skype 5.5.0.114(Latest Version) (0)
Հետաքրքիր կայքեր
  • www.IT-masters.info
  • Sport
  • www.armstar.ru
  • Մուտք
    Անտիվիրուս
    Գովազդ

    HSDN - Информационная полоска
    Copyright© 2009-2016 |Computers.do.am| All rights reserved

    Rambler's Top100