ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու աքաունթը Facebook սոցիալական ցանցի ադմինիստրացիան փակել է: Facebook-ում հայտարարել են, թե անհրաժեշտ է ստուգել Խոդորկովսկու աքաունթի իսկությունը, գրում է ՌԻԱ Նովոստին: Facebook-ում նշել են, որ արգելափակումը ժամանակավոր է:
Խոդորկովսկու անձնական աքաունթը բացվել էր երկրորդ դատական գործընթացի սկզբում` 2009թ. ապրիլին: Փակման պահին Խոդորկովսկու ընկերների թիվը հասնում էր հինգ հազարի:
|