“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է “096” կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամար ստանալու հայտերի օն-լայն գրանցման մեկնարկի մասին: Ընկերության տարածած հայտարարության համաձայն` հաճախորդները կարող են www.beeline.am կայքում լրացնել համապատասխան հայտը` նշելով ընտրված համարը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը: Նշենք, որ մեկ անձնագրով կարելի է ամրագրել մեկ հեռախոսահամար: Եթե ընտրված հեռախոսն արդեն ամրագրված է, համակարգը կառաջարկի ընտրել մեկ այլ հեռախոսահամար: Գնել ընտրված հեռախոսահամարը կարելի է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում վաճառքի մեկնարկից հետո 7 օրվա ընթացքում, որը նախատեսված է ս.թ. դեկտեմբերի 6-ին: “096” կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի վերջնական ամսաթիվը ընկերությունը կհրապարակի նախապես:
«Օրեցօր աճում է Beeline ծառայությունների հանդեպ պահանջարկը և մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին ստանալու “096” կոդով հեռախոսահամար: Հաշվի առնելով դիմումների մեծ հոսքը, մենք որոշեցինք բոլոր ցանկացողներին տալ հնարավորություն մեր կայքում նախապես ամրագրել նոր հեռախոսահամար և խնայել ժամանակ», – այս կապակցությամբ նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: