«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում նոութբուքերի եւ նեթբուքերի տեսականու ընդլայնման եւ գների իջեցման մասին: Առաջատար արտադրողների նոութբուքերի 14 տեսակի եւ նեթբուքերի 12 տեսակի գները նվազեցվել են շուրջ 10 տոկոսով` կախված վճարման ձեւից: Այսպես, օրինակ, փուլային վճաեւման դեպքում HP ProBook 4520s նոութբուքի գինը իջեցվել է 578 910-ից մինչեւ 505 090 դրամ, իսկ DELL Inspiron 1012 նեթբուքի գինը` 239 775-ից մինչեւ 209 350 դրամ: 12 կամ 24 ամսվա ընթացքում փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Hi Line «Նախընտրելի» անսահմանափակ սակագնային պլանից մեկին միանալ ցանկացող ֆիզիկական անձիք:
Բոլոր նոթբուքերի եւ նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է:
|